Լավ լուր օդերեւութաբաններից
Փետրվարի 25-ից մարտի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 25-26-ը՝ հատկապես ցերեկները, կբարձրանա 4-5 աստիճանով:
Փետրվարի 25-ից մարտի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 25-26-ը՝ հատկապես ցերեկները, կբարձրանա 4-5 աստիճանով:
ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽՀԱՐՀ Հոպարներս անհամբեր սպասումենք ՎՃՌԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԻՆ !!!! Շահե Աճեմյան
Փետրվարի 24-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հայկյան 2016» մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխությանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա այս միջոցառումը բացահայտում, արժևորում և գնահատում է երիտասարդական ոլորտի լավագույն նախաձեռնությունները, իրենց գործունեությամբ աչքի ընկած կառույցներին և անձանց։ Այս տարի «Հայկյանը» նվիրված էր ՀՀ Զինված ուժերի […]
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նիստի ժամանակ որոշում կայացրեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի, «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքի, «Ելք» դաշինքի, «Ծառուկյան» դաշինքի, ՀՅԴ, ՀՀԿ, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», ՀԿԿ կուսակցությունների համամասնական ցուցակ եւ տարածքային ընտրական ցուցակները առանց քվեարկության համարել գրանցված, քանի որ առարկություններ ցուցակների գրանցման հետ կապված չկային: Խնդիր կար «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքի ցուցակից երկու անձանց գրանցման հետ կապված: […]
Փետրվարի 23-24-ին` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի են ունեցել հանդիպումներ, որոնց մասնակցում էին Հայոց Հովվապետի հրավերով Մայր Աթոռ ժամանած Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության երեք միաբան եպիսկոպոսներ` Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Պատրիարքության Կրոնական […]
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է: Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը, սակայն արտառոց բան այս պահին չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Հակառակորդը երկու ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, սակայն սա անսպասելի և տարօրինակ զարգացում չէ: Սա այն է, ինչ մենք սպասում ենք ամեն օր: Մենք […]
Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանին ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: Նշելով, որ Ռաիսա Մկրտչյանը հայ էստրադային արվեստի երևելի և ինքնատիպ ներկայացուցիչներից է, ում նրբաճաշակ կատարումները նոր խոսք էին մեր երաժշտական մշակույթում, Նախագահը մաղթել է հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և նոր ձեռքբերումներ: «Ձեր արվեստն իր անկեղծությամբ և […]
Henaran.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: -Պարո՛ն Մարտիրոսյան, արդեն կան կուսակցությունների ցուցակները: Որևէ կուսակցության ցուցակ անսպասելի՞ էր Ձեզ համար: -Ոչ: Երբ քաղաքական անգույն ներկապնակը հայտնի է վաղուց՝ որևէ ցուցակ այլևս չի կարող զարմացնել: Նամանավանդ՝ հասկանալի է, որ այս նոր խորհրդարանում գերակշիռ մեծամասնություն պետք է կազմեն հեզ և անգույն անձինք, որոնք նոր կառավարման պայմաններում անհապաղ և […]