25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 25, 2017

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Սենտ Քիթս և Նևիսի ֆուտբոլի ասոցիացիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն Հայաստանում: Հանդիպումը տեղի կունենա 2017 թ. հունիսի 4-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Ավելացնենք, որ Սենթ Քիթս և Նևիսի հավաքականը հանդես է […]

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է

Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական հարձակումը կատարելով Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա կորուստներ է կրել և հետ շպրտվել: Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում և ապատեղեկատվություն տարածում: Անցած գիշերվա կորուստներից հետո կրկին ապակողմնորոշելով սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը, ադրբեջանական ղեկավարությունը խոսում է հայկական կողմի «հարձակումների» […]

Վթար` Արմավիրում. կա տուժած

Փետրվարի 25-ին` ժամը 02:36-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոց 37 շենքի դիմաց տեղի է տեղի ունեցել ՃՏՊ հրդեհի բռնկումով, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տուժող՝  1998 թ. ծնված Հ. […]

Ինչու են ՀԱԿ-ում ննջում

«ՀԱԿ-ը երազում է  վերադառնալ իր ՀՀՇ-ական կարգավիճակին՝ ինքը լինի կայուն ու ճնշող մեծամասնությունը: Կարող է նրանց որոշ բաներ  են խոստացել և հենց դրա համար է, որ որոշ իմաստով ապահով են զգում: Հետո՝ հին դափնիներ կան. ննջում են այդ դափնիների վրա», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ ընդգծելով՝ ՀԱԿ-ը համակիրներ […]

Ադրբեջանական կողմը հաստատում է` զոհեր ունի

Haqqin.az-ի փոխանցմամբ` Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կորուստներ ունի: Սակայն զոհերի թվի մասին հստակ տեղեկատվություն չի տրվում: Հիշեցնենք, որ ՊԲ-ից ավելի վաղ հայտնել էին, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկա ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձեր, հայտնում են […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ադրբեջանը 2 ուղղությամբ հարձակման փորձ է արել

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի եւ 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարեւելյան (Մարտունի) եւ արեւելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա եւ հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ԱՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաեւ շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել […]

Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին` ժամը 09:30-ի դրությամբ, բքի և մերկասառույցի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Արմավիրի, Բաղրամյանի, Մասիսի,  Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-100 մ: Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Ճանապարհներին կատարվում են աղով,  ավազով մշակման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի