25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 25, 2017

Էրդողանը մեկնում է Ռուսաստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 9-10-ին պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Էրդողանը այցի ընթացքում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սպասվում է, որ երկու նախագահները հանդիպման ժամանակ կքննարկեն ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը: Կքննարկվեն նաև ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Աղբյուր`    Ermenihaber.am

Ում համար է ձայն բերելու Աղվան Հովսեփյանը. Հրապարակ

Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը մտերմիկ շրջապատում անկեղծացել է, թե իր վրա է վերցրել Արագածոտնի ընտրատարածքում ու հատկապես Ապարանում ԲՀԿ-ին ձայնից «զրկելու» գործը: Նա ողջ թիմով աշխատելու է հանուն ապարանցի Ռուբեն Հայրապետյանի` Գազի Ռուբոյի որդու, ընդդեմ իր վաղեմի գործընկեր, այժմ հակառակորդ Լյովա Խաչատրյանի, ով այդ տարածքում «Ժառուկյան դաշինքի» ռեյտինգային թեկնածուներից է: Ի դեպ, ուշագրավ է, […]

Ծառուկյանի փեսան` Սերժ Սարգսյանի համա՞ր. Ժամանակ

«Ժամանակի» տեղեկություններով Գագիկ Ծառուկյանի մարզպետ փեսան Կարապետ Գուլոյանը մարզի գյուղապետերին հանձնարարել է ապահովել 70 տոկոս ձայն ՀՀԿ-ի համար, 30 տոկոս ԲՀԿ-ի համար: Եվ հենց սա է եղել պատճառը, որ Կարապետ Գուլոյանին Ծառուկյանը չի ընդգրկել ցուցակ, ինչպես արեց մյուս փեսայի պարագայում: Ավելին, այս արարքից հետո Ծառուկյանը ցուցակից հեռացրել է նաև իր խնամու` Մուրադ Գուլոյանի անունը, ով նախապես ընդգրկված էր ցուցակում: Առավել […]

Պատգամավորի թեկնածուներն արյուն են թափում. Ժամանակ

Վերջին օրերին բավական լարվել են ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում առաջադրված նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի ու Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ «Ժամանակին» հասած տեղեկություններով՝ նախօրեին ծագած վիճաբանության ժամանակ ծեծկռտուք է եղել Բազմասեր Առաքելյանի և նույն տարածքում առաջադրված «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի միջև։ Թերթին հայտնի է, որ մարզում «Ծառուկյան» դաշինքից առաջադրվել էր նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը և ԱԺ ԲՀԿ խմբակցության […]

Հեռացողներ դեռ կլինեն. Ժամանակ

«Համախմբում» կուսակցության ներսում առկա հակասությունները գնալով ավելի են լրջանում։ Վահե Հովհաննիսյանից հետո կուսակցության շարքերը պատրաստվում են լքել zham.am-ի խմբագիր, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ու topnews.am-ի խմբագիր Գեղամ Նազարյանը։ Նրանք համարվում են Վահե Հովհաննիսյանի մտերիմ և գաղափարակից ընկերները։ «Ժամանակի» տեղեկություններով՝ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքում համարվում է պարտված։ Նույն կացության մեջ է նաև Սեյրան Օհանյանը, […]

Որպեսզի երբեք չհուսալքվեք ու չտկարանաք

Դեն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ: Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որը իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և նստեց Աստծու աթոռի աջ կողմում: Եվ որպեսզի երբեք չհուսալքվեք […]

Պարոն Օհանյանն ու Բաբայանը պետք է ներողություն խնդրեն

«Ելք» դաշիքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե Զարուհի Փոստանջյանը ցանկանար, անկասկած, կընդգրկվեր իրենց ցուցակում: Այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նա ասաց, որ որ «Ելք» դաշինքը բանակցություններ է վարել «Ժառանգություն» կուսակցության հետ, որովհետեւ հետաքրքրված է եղել Զարուհի Փոստանջյան անձով: Պատասխանելով հարցին՝ ինչպես է վերաբերվում Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե ընդդիմադիր դաշտում միակ ուժը, որը իշխանությունների կողմից չի կառավարվում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի