03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 15, 2017

Ումով է փոխում

Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը երեկ հրապարակվեց Գործադիր մարմնի նիստից հետո: Այսպես ցուցակը գլխավորում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ապա ցուցակը ներկայացնում են Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արա Բաբլոյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Ավագյանը: Henaran.am-ի տեղեկություններով՝ ցուցակի 11-րդ տեղն է զբաղեցնում Գալուստ Սահակյանը: 2-րդ տասնյակում են նաև […]

Ում ժառանգություն կհասնի Զարուհին. Իրավունք

Ինչպես հայտնի է, «ժառանգությունն» ի վերջո միացավ Օհանյան-Օսկանյան դաշինքին։ Սակայն էական «կորստով»՝ ի դեմս Զարուհի Փոստանջյանի եւ Անահիտ Բախշյանի։ Դե, «ժառանգության» բաժինքը, ի դեմս Անահիտ Բախշյանի եւ ավելի վաղ դուրս եկած Ստյոպիկ Սաֆարյանի, ժառանգություն հասավ «Ազատ դեմոկրատների» ցուցակին, որը գլխավորում է Խաչատուր Քոքոբելյանը, եւ որի վարչապետացուն որձ կովերի հմուտ մասնագետ Հրանտ Բագրատյւսնն է։ Իսկ ընդհւսնրապես […]

Մանկական քաղցկեղը Հայաստանում

Փետրվարի 15-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր՝ նպատակ ունենալով բարձրացնելու իրազեկվածությունը և աջակցություն ցուցաբերելու հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրական տվյալների համաձայն` աշխարհում տարեկան գրանցվում է չարորակ ուռուցքով հիվանդացության 215 000 նոր դեպք մինչև 14 տարեկան երեխաների շրջանում և 85 000` 15-ից 19 տարեկանների […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ծառուկյանի բրենդը. Ժողովուրդ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում մասնակցող դաշինքների մի մասը կուսակցությունների ղեկավարների անուններով է լինելու. նախօրեին հայտարարվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» անվանումով դաշինքի մասին, սպասվում է, որ ԲՀԿ-ի շուրջ եւս դաշինք կձեււսվորկի. որը կրելու Է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյսսնի ազգանունը։ Մինչ այդ, թերթի հետ զրույցում Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսպես մեկնաբանեց քաղաքական դաշտում նորահայտ այս երեւույթը. «Քարոզարշավին շատ քիչ ժամանակ […]

Ավտոճանապարհներին ձյուն է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Աշտարակի, Մասիսի, Արտաշատի, Եղվարդի, Ապարանի, Արագածի, Արարատի, Աբովյանի, Սևանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Տիգրանաշենի ոլորաններում, Գորիսի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են […]

Սեյրան Օհանյանն էլ փաստեր ունի . Հրապարակ

Թերթը զրուցել է «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանի հետ:  – Պարոն Մարգարյան, «Ժառանգություննե այս տարիներին իր անցած ճանապարհով թերևս հասցրել է ամենաընդդիմադիր ուժը դառնալ ժողովրդի աչքում, ինչը չէինք ասի Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի մասին։ Հիմա ինչպե՞ս եք համոզելու, որ դուք էլ կարող եք դառնալ իսկապես ընդդիմադիր, և ո՞րն է երաշխիքը, որ վաղը Րաֆֆին, […]

Արտակարգ պատահար Արշակունյաց պողոտայում (Ֆոտո, տեսանյութ)

Քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Արշակունյաց պողոտայում: Ականատեղը Henaran.am-ին է տրամադրել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մեքենան ամբողջությամբ այրվում: Թե որն է պատճառը, դեռևս հնարավոր չէ պարզել, քանի որ տեղում այդ պահին ԱԻՆ-ի կամ այլ ծառայության աշխատակիցներ չեն եղել: Մանրամասները՝ տեսանյութում:

Փորձությունների միջով. Հրապարակ

ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակում չի լինի Սերժ Սարգսյանը։ Չեն լինի նաեւ Գալուստ Սահակյանը, Արմեն Աշոտյանը, նրանք անգամ հնգյակում չկան, թեպետ ընդհանուր ցուցակում կան։ Այս մասին երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Աշոտյանը վեցերորդ հորիզոնականում է հանգրվանել։ Վարչապետ Կարեն Կւսրապետյանն էլ չի լինի, որովհետեւ օրենքը թույլ չի տալիս՝ գրանցման հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի