14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ումով է փոխում

Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը երեկ հրապարակվեց Գործադիր մարմնի նիստից հետո: Այսպես ցուցակը գլխավորում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ապա ցուցակը ներկայացնում են Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արա Բաբլոյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Ավագյանը:

Henaran.am-ի տեղեկություններով՝ ցուցակի 11-րդ տեղն է զբաղեցնում Գալուստ Սահակյանը: 2-րդ տասնյակում են նաև գեներալ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, Սամվել Նիկոյանը, Հրայր Թովմասյանը, Հերմինե Նաղդալյանը, Ջեմա Բաղդասարյանը, Գագիկ Մինասյանը: Արդեն երրրորդ տասնյակում են Ռուզաննա Մուրադյանը, Գագիկ Մելիքյանը, Շուշաննա Սարդարյանը, Շուշան Պետրոսյանը: Հովհաննես Սահակյանն արդեն 4-րդ տասնյակում է:

ՄԻԱԿ անդամ Նաիրա Կարապետյանը չկա ցուցակում, իսկ Լևոն Մարտիրոսյանը վերջին տեղերում է: Դավիթ Հարությունյանը ևս ընդգրկված չէ ՀՀԿ-ի ցուցակում:

Ի դեպ, անցողիկ տեղերում են գործընկեր կուսակցությունների ղեկավարները՝ Հայկ Բաբուխանյանը, Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությանը: Անցողիկ տեղերում են նաև Շիրակ Թորոսյանն ու Տաճատ Վարդապետյանը:

ՀՀԿ-ի ցուցակում չկա նաև «Ռեֆորմիստների» նախագահ Վահան Բաբայանը, ով որոշել էր աջակցել ՀՀԿ-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ