25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սեյրան Օհանյանն էլ փաստեր ունի . Հրապարակ

Թերթը զրուցել է «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանի հետ: 

– Պարոն Մարգարյան, «Ժառանգություննե այս տարիներին իր անցած ճանապարհով թերևս հասցրել է ամենաընդդիմադիր ուժը դառնալ ժողովրդի աչքում, ինչը չէինք ասի Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի մասին։ Հիմա ինչպե՞ս եք համոզելու, որ դուք էլ կարող եք դառնալ իսկապես ընդդիմադիր, և ո՞րն է երաշխիքը, որ վաղը Րաֆֆին, օրինակ, չի ելնի ու հայտարարի, որ Սեյրան Օհանյանը կամ Վարդան Օսկանյանն այդքան էլ ընդդիմադիր չեն։

– Ինչի՞ց է երևալու այդքան էլ ընդդիմադիր լինել-չլինելը, եթե մարդն աշխատել է ժամանակին պետական կառույցում և դուրս է եկել։ Բնականաբար, եթե դուրս է եկել, ուրեմն անհամաձայնություն է եղել, չէ՞։ Ես մի անգամ ասել եմ, որ եթե պետական պաշտոնյան, հատկապես նախարարը, ունենում է տարաձայնություն, անշուշտ, լավագույն լուծումն Ազատության հրապարակ իջնելն ու միանգամից միտինգ անելը չէ, եթե նա դեռ նախարար է։ Ինքն ունի այդ անհամաձայնությունները հայտնելու տեղ, դա կառավարության նիստն է, դա նախագահն է։ Ես վստահ եմ, որ և Սեյրան Օհանյանը և Վարդան Օսկանյանը այդ բանն արել են։ Երբ որ դա սպառվում է, դուրս ես գալիս, ինչպես արել է Սեյրան Օհանյանը։

– «Ելք» դաշինքից Արամ Սարգսյանն այս օրերին հպարտորեն հայտարարում է, որ ինքը միակ վարչապետն է եղել, որն իշխանության մեջ ընդդիմություն է եղել, ընդդիմացել է այդ իշխանության քաղաքականությանը։

– Իսկ Սեյրան Օհանյանը չի՞ ընդդիմացել։

– Չեմ հիշում նման դեպք։

– Իսկ ո՞նց եք հիշում, եթե Արամը չասեր այդ մասին։

– Գուցե Արամ Սարգսյանը փաստե՞ր ունի այդ մասին։

– Ես վստահ եմ՝ Սեյրան Օհանյանն էլ ունի փաստեր։

-Որ ելել հրապարակավ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի վարած այսինչ քաղաքականությունը սխալ է, կամ իշխանության մեջ այսինչ խնդիրնե՞րը կան։

– Ես համարում եմ դա ոչ ճիշտ, որովհետև երբ հայտարարելու պահը գալիս է, պետք է դուրս գա, հետո հայտարարի։ Դու աշխատում ես իշխանության մեջ, զբաղեցնում ես բարձր պաշտոն, օրինակ՝ նախարարի, և հայտարարում ես, որ դու ընդդիմադի՞ր ես։ Ո՞ւմ, ինքդ քե՞զ։ Դու իշխանություն ես։ Պետք է դուրս գալ, հայտարարել։

-Բայց Սեյրան Օհանյանը ոչ թե հրաժարվեց իր պաշտոնից, այլ ազատվեց վարչապետի փոփոխությունից հետո։

– Ձևակերպումը մի քիչ այլ է․ Սեյրան Օհանյանը դուրս էր գալիս։

Մանրամասենրին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ