25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 15, 2017

Հայոց եկեղեցին պետք է որոշի ինչպես պատժել Արամ Աթեշյանին

 «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Արամ Աթեշյանին» նախաձեռնության անդամ Սարգիս Հացպանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե Սահակ եպիսկոպոս Մաշալյանը պատռեց Արամ Աթեշյանի դեմքը: Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց Պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական է տվել և հրաժարական է տվել ոչ միայն Կրոնական ժողովի ատենապետի, այլև՝ պատրիարքարանին կից գործող «Հովակիմ 1461» հիմնարկի փոխատենապետի պաշտոնից, […]

ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը (տեսանյութ)

Խորհրդարանական ընտրություններում  ՀՅԴ համապետական ընտրացուցակը գլխավորելու է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:  Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ցուցակի երկրորդ հորիզոնականում ինքն է: Ցուցակի առաջին տասնյակն այսպիսին է. Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Դավիթ Լոքյան (ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար), Արմենուհի Կյուրեղյան, Լեւոն […]

ՀՅԴ-ի նախընտրական շտաբը կգլխավորի Աղվան Վարդանյանը

ՀՅԴ նախընտրական շտաբը կղեկավարի խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Փետրվարի 15-ին կայացած ասուլիսում այս մասին հայտնեց ինքը՝ Վարդանյանը: Նրա խոսքով՝ կուսակցության նախընտրական շտաբը կազմված կլինի 5 անդամից: Բացի այդ՝ աշխատանքներում կներգրավվեն նաեւ ՀՅԴ-ի 13 տարածքային ընտրական շտաբերը: Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել է ՀՅԴ-ի համապետական ընտրացուցակը: Այն գլխավորում է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեին

Կարմի խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչները փետրվարի 14-ին այցելել են ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԽՄԿ երևանյան գրասենյակից: 2017թ. փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել էին դիվերսիայի փորձ: Փորձը խափանվել էր Պաշտպանության բանակի` Արցախի պետական սահմանի պաշտպանությունն իրականացնող […]

Հրանտ Բագրատյանը` վարչապետի թեկնածու. ցուցակը կգլխավորի Քոքոբելյանը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը վաղը իրենց ցուցակը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Թե համապետական, թե տարածքային ցուցակների տեղաբաշխումների մասին վաղն ամբողջական կիմանաք: Երեկ վարչության նիստ է եղել, որից հետո որոշում կա, որ մասնակցելու ենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով լայն կոնսոլիդացիայով, որտեղ մեր գաղափարակից անհատներն են, նաև «Ազատություն» կուսակցությունը, և առաջարկվել է, որ «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը […]

Ալավերդու ողբերգական դեպքի հետքերով /տեսանյութ/

Ալավերդու բժշկական կենտրոնում ողբերգական դեպք է գրանցվել: Ծննդաբերությունից ժամեր անց մահացել է Թեղուտ համայնքի բնակչուհի 33-ամյա Անժելա Ղազարյանը։ Կինը լույս աշխարհ է բերել 3 կգ 700 գրամ քաշով տղա երեխա: Երեխան ծնվել է պարանոցի պորտալարի փաթաթումով: «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանի խոսքով՝ ծննդաբերությունից հետո կնոջ մոտ սկսել է արյունահոսություն, ծննդկանի վիճակը կտրուկ վատացել […]

«Ես իմ ընտանիքով փախել եմ Ադրբեջանից` մահից խուսափելու համար».Շահին Միրզոև

Այսօր Երևանում մեկնարկեց «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական կոնֆերանսը: ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման թեման Արցախյան պատերազմի ուշագրավ և քիչ հայտնի դրվագներն էին: Հայաստանցի և օտարերկրյա փորձագետներն ու գործիչները ներկայացրեցին 1992թ ձմռան ամիսներին Ստեփանակերտի ապաշրջափակման ռազմական անհրաժեշտության հետ կապված իրենց վերլուծությունները՝ զուգահեռներ անցկացնելով 2016թ ապրիլին […]

Եթե անկեղծ՝ չգիտեմ. վարչապետը քաղբանտարկյալների մասին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ փետրվարի 15–ին,  Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ  անդրադարձել է երկրում քաղբանտարկյալների առկայության հարցին։ Ուսանողներից մեկը հետաքրքրվել է՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, ինչին ի պատասխան վարչապետն ասել է. «Եթե անկեղծ՝ չգիտեմ»։ Լրագրողի ճշտող հարցին, թե Գեւորգ Սաֆարյանը, Շանթ Հարությունյանը, «Հաց բերող» Արթուր Սարգսյանը քաղբանտարկյալներ չե՞ն, վարչապետը պատասխանել է. «Ես ձեր […]

Ինձ համար անակնկալ չէ, որ ՀՀԿ-ի ընտրական ցուցակում չեմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի համար անակնկալ չէ, որ ընդգրկված չէ Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում: «Ինձ համար անակնկալ չէ, որ Հանրապետական կուսակցության ցուցակում չեմ: Կարող է` կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում»,- այսօր` փետրվարի 15-ին, Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն ժամանակ ասաց վարչապետը: Կարեն Կարապետյանը ընդգծել է՝  խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը հասնի հաջողության եւ հնարավորություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի