25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ես իմ ընտանիքով փախել եմ Ադրբեջանից` մահից խուսափելու համար».Շահին Միրզոև

Այսօր Երևանում մեկնարկեց «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական կոնֆերանսը: ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման թեման Արցախյան պատերազմի ուշագրավ և քիչ հայտնի դրվագներն էին: Հայաստանցի և օտարերկրյա փորձագետներն ու գործիչները ներկայացրեցին 1992թ ձմռան ամիսներին Ստեփանակերտի ապաշրջափակման ռազմական անհրաժեշտության հետ կապված իրենց վերլուծությունները՝ զուգահեռներ անցկացնելով 2016թ ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետ: Քննարկվեց նաև ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից իրագործված ռազմական հանցագործությունների միջազգային պատասխանատվության հետ կապված խնդիրները` համապատասխան ատյաններում։

Բացման խոսքով հանդես եկան «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի»   տնօրեն Արա Սաղաթելյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ԼՂՀ նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Միջոցառմանը մասնակցում էին Ստեփանակերտի շրջափակման ականատեսներ` այդ ընթացքում Արցախում աշխատող լրագրողներ Սվետլանա Կուլչիցկայան և Կոնստանտին Վոյեվոդսկին, ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, Հայաստանի արտաքին գործերի նախարար, 1992-96թթ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը, ինչպես նաև մի շարք քաղաքագետներ ու փորձագետներ:

ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Արա Սաղաթելյան. «Այս ձևաչափով միջազգային կոնֆերանս կազմակերպելու գաղափարն առավել հասունացավ վերջին ամիսներին, երբ մեր կենտրոնի փորձագետները նոր փաստեր հայտնաբերեցին Ադրբեջանի կողմից պատմական մի շարք իրողությունների աղավաղման, այդ թվում՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից 1991-92թթ Ստեփանակերտի պաշարման, 1992-ի փետրվարի վերջերին ապաշրջափակման ռազմական օպերացիայի անհրաժեշտության վերաբերյալ։ Պատմական եղելությունները միջազգային հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությունն առավել սրվեց, հատկապես, 2016-ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի պատճառով: 2012-ին «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» կողմից պատրաստված «Իշխանություն կյանքերի գնով» վավերագրական բազմալեզու ֆիլմի շնորհանդեսից հետո, այս կոնֆերանսը պատմական իրողությունն ականատեսների կողմից ներկայացնելու հաջորդ քայլն է։ Նշեմ, որ առաջիկա օրերին կթողարկվի մեկ այլ՝ «Պաշարում» վավերագրական ֆիլմը, որում ներկայացված են Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի բլոկադայի  հետ կապված իրադարձություններն ու փաստերը»:

ԼՂՀ Նախագահի խորհրդական Էմիլ Բաբայան. «Այժմ աշխատանքներ են տարվում եվրոպական դատարանում ապրիլյան պատերազմի հետ կապված գործերով Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ: Կլինի դա Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերով Արցախը որպես երրորդ կողմ ներգրավելու կամ որևէ այլ եղանակով, ժամանակը ցույց կտա»:

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյան. «Մենք պետք է աչալուրջ լինենք Ադրբեջանի կողմից հակամարտության էության խեղաթյուրման փորձերի հետ կապված։ Այդպիսի քայլերը միտված են ընդամենը կոնֆլիկտի վերաբերյալ միջազգային իրավական սկզբունքների և նորմերի միջև թվացյալ հակասություն ստեղծելուն»։

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը չի հրաժարվել պետական ահաբեկչության քաղաքականությունից 1988-ից ի վեր։ Այդ քաղաքականությունը կրկնվեց նաև ապրիլյան պատերազմի ժամանակ` ռազմական հանցագործությունների տեսքով։ Ի դեմս Ադրբեջանի մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը միայն ձևացնում է, որ բանակցում է և պարբերաբար հրաժարվում է իր իսկ ստորագրություններից։ Ադրբեջանի համար բանակցությունները միայն քողարկում են նոր պատերազմ սկսելու նախապատրաստությունները։ Այս իրավիճակում Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար այլընտրանք չի մնում»։

Ռուսաստանցի լրագրող Սվետլանա Կուլչիցկայան վերհիշեց Ստեփանակերտի շրջափակման օրերին քաղաքի բնակչության ծանր վիճակը։ «Մարդիկ գտնվում էին բավականին ծանր սոցիալական և հոգեբանական վիճակում։ Ադրբեջանի զինված ուժերի գնդակոծություններից պաշտպանվելու համար մարդիկ ապրում էին ապաստարաններում։ Շատ ծանր վիճակ էր և անհրաժեշտ էր գոնե լռեցնել այդ կրակակետերը, որպեսզի քաղաքացիական բնակչությունը չենթարկվի համակարգային ոչնչացման»։ Արցախյան պատերազմի մասին 1990-ականներին երեք վավերագրական ֆիլմ հեղինակած Կուլչիցկայան չկարողացավ զսպել իր ապրումները և ելույթի ընթացքում հուզվեց՝ հիշելով այն մանուկներին, ովքեր պատերազմի պայմաններում փորձում էին նաև իրենց խաղերը խաղալ բակերում։

 

Իրավապաշտպան Կոնստանտին Վոյեվոդսկին, ով 1990-ականներին հայտնի «Արցախին հումանիտար օգնության Սանկտ Պետերբուրգի հանձնաժողով» համահիմնադիրնեցին էր, ներկայացրեց պատերազմի տարիներին Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական շրջափակման վերաբերյալ իր հիշողությունները։ Իրավապաշտպանը ներկայացրեց, թե ինչ դժվարությունների հետ էին առնչվում մարդիկ Լեռնային Ղարաբաղի ազատության համար պայքարում իրենց ձայնը լսելի դարձնելու համար։

 

Ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնով. «Նախորդ տարի, երբ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, ասում էին, որ դա աննախադեպ լարվածություն է։ Բայց Լեռնային Ղարաբաղը սառեցված հակամարտություն կոչելը թյուրընկալում է։ 1994-ի հրադադարի ռեժիմի խախտումներ տեղի են ունենում 2008-ից ի վեր և ամեն անգամ դրանք կոչում են «աննախադեպ»։ Այն պնդումները տարածքային ամբողջականության սկզբունքի վերաբերյալ դրանց հեղինակների կողմից ներկայացվում են իբրև բացարձակ նորմ` առանց այդ տարածքում ապրող մարդկանց իրավունքները հաշվի առնելու։

 

Լեռնային Ղարաբաղը նաև յուրօրինակ է հաշվի առնելով խաղաղապահների խնդիրը։ Ներկայումս չկան այստեղ խաղաղապահներ, և խաղաղության հեռանկարի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, թե ովքեր են իրականացնելու այդ առաքելությունը։ Եթե նկատենք Ռուսաստանի և Արևմուտքի ժամանակակից հարաբերությունների ճգնաժամը` այդ խաղաղապահների խնդիրը ավելի բարդ է դառնում։  Ի դեպ, ի տարբերություն այլ հետխորհրդային կոնֆլիկտների, արտաքին ուժերը չկարողացան Լեռնային Ղարաբաղի խնդիրը դարձնել «proxy», կամ միջնորդավորված հակամարտություն մեծ տերությունների շահերի բախման կոնտեքստում։ Այն մնաց տարածաշրջանային բնույթի հակամարտություն և դա կարևոր է հասկանալ խաղաղության հեռանկարները քննարկելու առումով

Ես նաև բազմիցս եղել եմ Լեռնային Ղարաբաղում, որպես հետազոտող վերլուծաբան։ Դրա պատճառով մի հայտնի երկրում ինձ ներառել են «սև ցուցակում»։ Անհասկանալի է։ Ես էլ սոցիալական ցանցում հումորով մի անգամ գրել են, արդյոք հենց ես եմ հակամարտության լուծված չլինելու ամենակարևոր պատճառը, որ ինձ էլ ներառել են այդպիսի ցուցակում»։

Միջոցառմանը ներկա էր նաև թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից  Շահին Միրզոևը, ով օրերս փախել է Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների, նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով և ապաստան է ստացել Հայաստանում:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը սկսվել էր դեռ 1989թ աշնան ամիսներին, երբ սահմանափակվել էր երկաթուղային հաղորդակցությունը, իսկ Հայաստանից հիմնականում ադրբեջանական բնակավայրների մերձակայքով անցնող ավտոճանապարհները դարձել էին վտանգավոր: 1991թ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից ի վեր անվտանգ չէր նաև Ստեփանակերտի մերձակայքում՝ ադրբեջանական Խոջալու գյուղաքաղաքի մոտ գտնվող օդանավակայանը. այստեղ հայերի նկատմամբ բռնությունները սովորական էին դարձել, իսկ շրջակա բարձունքից ռմբակոծվում էր Ստեփանակերտը:

Ադրբեջանական զինված ուժերի կողմից ծանր հրետանուց արձակվող կրակոցները լռեցնելը և ռազմական շրջափակման ճեղքումը դարձել էր Արցախի բնակչությանը ոչնչացումից փրկելու միակ ճանապարհը: Ամերիկյան Human Rights Watch կազմակերպության փաստահավաք առաքելությունը իր 1993թ զեկույցում արձանագրել էր 169 զոհ և հարյուրավոր վիրավորներ միայն 1991 հոկտեմբեր – 1992թ ապրիլ ամիսների պաշարման ընթացքում, ինչպես նաև դպրոցների, մանկապարտեզների և հիվանդանոցի թիրախավորված ավերածություններ: «Այս ռմբակոծությունները ահավոր էին և անկանոն, և նպատակ ունեին ահաբեկել հայ քաղաքացիական անձանց՝ նրանց ստիպելով լքել իրենց բնակավայրերը», – հաստատել էին Human Rights Watch-ի զեկույցի հեղինակները:

Հայկական ինքնապաշտպանական ուժերը 1992թ փետրվարի վերջին ադրբեջանցի գրոհայիններից ազատագրեցին Խոջալու (այժմ՝ Իվանյան) բնակավայրը, իսկ մայիսի 18-ին վերջնականապես բացվեց Լաչինի (Բերձոր) միջանցքը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ