14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հրանտ Բագրատյանը` վարչապետի թեկնածու. ցուցակը կգլխավորի Քոքոբելյանը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը վաղը իրենց ցուցակը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Թե համապետական, թե տարածքային ցուցակների տեղաբաշխումների մասին վաղն ամբողջական կիմանաք: Երեկ վարչության նիստ է եղել, որից հետո որոշում կա, որ մասնակցելու ենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով լայն կոնսոլիդացիայով, որտեղ մեր գաղափարակից անհատներն են, նաև «Ազատություն» կուսակցությունը, և առաջարկվել է, որ «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը լինի մեր համատեղ, միասնական ցուցակի վարչապետ թեկնածուն»,-այս մասին Henaran.am-ին հայտնեց «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ցուցակը գլխավորելու է «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու է հենց Հրանտ Բագրատյանը:

Ցուցակում լինելու են նաև «Ժառանգության» նախկին անդամներ, ներկայումս անկուսակցականներ Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը, սակայն թե կոնկրետ որ հորիզոնականներն են նրանք զբաղեցնում, պարզ կլինի վաղը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ