Փորձությունների միջով. Հրապարակ
ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակում չի լինի Սերժ Սարգսյանը։ Չեն լինի նաեւ Գալուստ Սահակյանը, Արմեն Աշոտյանը, նրանք անգամ հնգյակում չկան, թեպետ ընդհանուր ցուցակում
կան։ Այս մասին երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Աշոտյանը վեցերորդ հորիզոնականում է հանգրվանել։ Վարչապետ Կարեն Կւսրապետյանն էլ չի լինի, որովհետեւ օրենքը թույլ չի տալիս՝ գրանցման հետ կապված խնդիրներ
ունի։
Փոխարենը ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորում են երեք երիտասարդ դեմքեր, որոնցից երկուսը՝ նախարար։ Այսպես, ցուցակի առաջին համարն ու ըստ այդմ՝ ՀՀԿ-ի այս ընտրությունների դեմքը կլինի պաշտպանության նորանշանակ նախարար եւ ՀՀԿ-ի նորագիր Վիգեն Սարգսյանը։
Երկրորդ տեղում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ Երրորդ հորիզոնականում արդարադատության նախարար, կրկին երիտասարդ հանրապետական Արփինե Հովհաննիսյանն է։ Նա անցավ բոլոր ւիորձությունների միջով՝ կառավարության` կառավարության փոփոխություն, նոր վարչապետի նշանակում, իրեն Նախարար նշանակած Հովիկ Աբրահամյանի հրաժարական, եւ ոչ միայն մնաց իր դիրքերում, այլեւ, փաստորեն, ակնհայտորեն առաջ մղվեց կուսակցությունում։
Մանրամասները` թերթի այս համարում: