06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ավտոճանապարհներին ձյուն է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Աշտարակի, Մասիսի, Արտաշատի, Եղվարդի, Ապարանի, Արագածի, Արարատի, Աբովյանի, Սևանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Տիգրանաշենի ոլորաններում, Գորիսի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ