Հանձնարարվել է պատշաճ իրականացնել սառցալեզվակների հեռացման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման աշխատանքները գլխավոր ու երկրորդական փողոցներից տեղափոխվել են մայթեր, բակեր ու միջբակային տարածքներ: Զեկուցվել է նաև, որ ձնամաքրմանը զուգահեռ` ընթանում են բազմաբնակարան և հասարակական շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների հեռացման և տանիքների ձյան մաքրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն […]