Հերիք է հանդուրժենք. Ս. Օհանյան (տեսանյութ)
«Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները լինելու են շատ կարեւոր ընտրություններ, որտեղ ձեւավորվելու է Հայաստանի իշխանությունը: Մեզ համար կարեւոր է, որ յուրաքանչյուր անձ իր ներդրումն ունենա Հայաստանի համար ազգային եւ միջազգային երաշխիքների ձեւավորման համար: Մեր բոլորի ուշադրությունը Հայաստանի ապագան է լինելու, նրա զարգացումը եւ մեր հայրենակիցների անվտանգ գործունեության ապահովումը»,-այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Անկասկած, ազգային անվտանգության ձեւավորման հիմքում լինելու է մարդը, սահմանում կանգնած զինվորը եւ հասարակ համայնքի գյուղացին, աշխատողը, բժիշկը, ուսուցիչը, որոնց ջանքերի շնորհիվ է, որ ընհանուր ձեւավորվում են հաջողությունները: Ազգային երաշխիքների ձեւավորման հիմքում երկրի զարգացումն է լինելու, զարգացում, որի ուղղությամբ մենք համապատասխան միջոցառումներ պետք է ձեռնարկենք ազատականացման, տնտեսության ոլորտային ռազմավարական վերանայման արդյունքում ծրագրերի ձեւավորման եւ իրականացման, որը պետք է լինի հեռանկարային առումով իրագործելի եւ մարտավարական առումով՝ տվյալ ժամանակահատվածի համար անչափ կարեւոր գործընթաց»,-հավելեց նա:
Նա նշեց, որ հերիք է հանդուժենք այն բոլոր բացթողումները, որոնք մենք ունենք, մեր ապագայի համար քրտնաջան աշխատանք է անհրաժեշտ: