08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հաղթանակը մերն է լինելու. Օսկանյան (տեսանյութ)

«Հաղթանակը մերն է լինելու»,-այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը: Նա նշեց, որ իրեն, Րաֆֆի Հովհաննիսյանին ու Սեյրան Օհանյանին շատ բան է միավորում և անցյալում, և այսօր։

Վարդան Օսկանյանն ընդգծեց՝ սա հազվագյուտ առիթներից է երկրում իրավիճակ փոխելու:

«Մենք երեքով, մեր համախոհներով, մեզ միացած այլ քաղաքական ուժերով չենք կասկածում, որ շատ արագ շատ բան կարելի է Հայաստանում փոխել, իսկ Հայաստանի զարգացման, անվտանգության, կայունացման ապահովման հիմնական խոչընդոտն այսօրվա իշխանություններն են, սա արդեն ապացուցվել է», – ասաց նա։

Վ. Օսկանյանը նշեց, որ այսօր իրենք կանգնած են պատմական մի պահի առաջ և զգում են այդ պատասխանատվությունը՝ միասին երկրում իրավիճակ փոխելու։

«Սա է, որ մեզ մղում է, սա է, որ մեզ միավորում է ու մենք ուղղակի համոզված ենք, որ մեր համատեղ ջանքերով ու ժողովրդի աջակցությամբ հաղթանակը մերն է լինելու», – հավելեց նա։

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ