20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի իշխանությունն ապրում է իր վերջին օրերը. Ր. Հովհաննիսյան (տեսանյութ)

«Հայաստանի համար այսօր պատմական օր է, որովհետև ռազմական գործիչ, գեներալ մեծ ավանդույթ ունեցող մեր հայրենակիցը, շատ փորձառու դիվանագետը, «Ժառանգությունը» , ինչպես նաև այլ կազմակերպություններ ու կուսակցություններ որոշել են, որ Հայաստանի առջև մարտահրավերը այնքան բարձր է, որ պետք  է իրար միանանք»,-այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունն ապրում է իր վերջին օրերը: «Այսօր մենք մեկնարկ ենք տալիս նոր որակի, նոր խարիզմայի, նոր ղեկավարության շարժման, և «Ժառանգությունը» ամեն ինչ պետք է անի, որ այս պայքարը հանուն Հայաստանի քաղաքացու, հանուն մեր ազատության ու ինքնորոշման պսակվի հաջողության»,-շեշտեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ