Սարի թաղի գործով կալանավորված Հովհաննես Ղազարյանը ազատ է արձակվել
Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Հովհաննես Ղազարյանն այսօր՝ փետրվարի 13-ին, ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ Հովհաննես Ղազարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններ կատարելու մեջ՝ «զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր […]