27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Մեզ չի կարող ուրախացնել, որ ինչ-որ դաշինք փլուզվում է. ՀՎԿ (տեսանյութ)

«Քաղաքականության մեջ նման գործընթացնեը մեզ համար ուրախալի չեն, քանի որ մենք մշտապես կողմնակից ենք եղել քաղաքական դաշտում կոնսոլիդացիաների, ոչ թե տարանջատումների, «Հայկական վերածնունդն» էլ նմանատիպ գործընթացի ծնունդ է, հետևաբար մեզ չի կարող ուրախացնել, որ ինչ-որ դաշինքներ փլուզվել են, բայց նաև մենք հաշվի ենք առել անցյալի փորձը»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց ՀՎԿ մամլո խոսնակ Էդգար Առաքելյանը խոսելով Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի մասին, որից հեռացան Վիկտոր Դալլաքյանն ու Արամ  Սարգսյանը:

Բանախոսն ընդգծեց, որ իրենք նախկինում էլ ասել էին, որ դաշինքները Հայաստանում երկար կյանք չեն ունենում, որովհետև հիմնականում գաղափարական հենքի վրա են ձևավորվում:

«Տեսանք, որ այս անգամ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, դեռ ընտրություններին չմասնակցած փլուզվեցին»,-նկատեց նա:

Կուսակցության կառավարման խորհրդի մարմնի անդամ Արթուր Միսակյանն էլ հավելեց, թե Հայաստանում կոալիցիանեի մշակույթը ձևավորված չէ: ««ենք կանխատեսել էինք, եղավ, և իրականությունը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք: Այն դաշինքները, որ ձևավորվում են 5 տոկսանոց շեմը հաղթահարելու համար, երկար կյանք չեն ունենում, գաղափարական հենքն ու ընդհանուր ռազմավարությունը բացակայում են: Բայց, ամեն դեպքում, մենք բոլորին հաջողություն ենք ցանկանում:

Եթե ինչ-որ բան էլ չի ստացվում, պետք չի աղմուկ-աղաղակ, ողբերգություն սարքել, միգուցե հաջորդ անգամ ստացվի»,-եզրափակեց Ա. Միսակյանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ