25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 27, 2017

ԼՂ վարչապետը մեկնել է ամենամյա արձակուրդի

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 3-րդ մասով և ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային ՂարաբաղիՀանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպմանկարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 121.1 կետի դրույթներով՝ ԼՂՀ վարչապետԱրայիկ Վլադիմիրի Հարությունյանը  հունվարի 26-ին որոշում է կայացրել մեկնել ամենամյա արձակուրդի՝ մինչևփետրվարի 22-ը: Նույն որոշմամբ ԼՂՀ վարչապետի […]

Ուշադրություն վարորդներին․ Վրաստանի ավտոճանապարհներին առատ տեղումներ են սպասվում

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ շարունակվող ձյան առատ տեղումների պատճառով, հունվարի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկա օրերին ևս Վրաստանի ավտոճանապարհներին ձյան առատ տեղումները կշարունակվեն, սպասվում է […]

Սամվել Կարապետյանը երրորդն է. Փաստ

«Տաշիր» ընկերությունների խմբի սե­փականատեր Սամվել Կարապետյանն ընդգրկվել է ՌԴ անշարժ գույքի «արքանե­րի» ցանկում`Forbes-ի վարկածով: Forbes-ի ռուսական տարբերակը հուն­վարի 26-ին հրապարակել է Ռուսաստանի տարածքում կոմերցիոն անշարժ գույքի ամենահարուստ սեփականատերերի թարմացված վարկանիշը, որոնք հաջողու­թյամբ վարձակալության են տալիս գույքը: Կարապետյանը 3-րդն է այդ ցանկում: Հիմնական օբյեկտներն են «Ռիո» առևտրի և զվարճանքի կենտրոնը Դմիտրովյան մայրուղում և Novotel Moscow City-ն: […]

ԼՂ ՊՆ-ից հայտնում են

Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 150 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Կարեն Կարապետյանը իր փողերը կտա. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Կարեն Կա­րապետյանը մտադիր է իր անձնական միջոցներից ներդրումներ կատարել Գյումրիում: Այդ ներդրում­ները ուղղվելու են Գյումրիի կենտրոնում հին փո­ղոցների վերականգնման ծրագրին: Ըստ այդ ծրագրի Գյումրիի նշված հատվածում լինե­լու են հյուրանոցներ, ռեստորաններ, արհեստանոցներ, եւ այն դառնալու է գրավիչ վայր զբոսաշրջիկնե­րի համար: Ենթադրվում է, որ այդ ծրագիրը մի կող­մից կունենա բիզնես նպատակներ եւ կկարողանա ապահովել […]

«Գիտակցությունը, որ կարող է կորցնել, ստիպեց նրան վերադառնալ» (տեսանյութ)

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը վստահ է, որ ԲՀԿ-ն այլևս չունի այն ընտրազանգվածը, որ ուներ նախկինում, երբ կուսակցության նախագահը Գագիկ Ծառուկյանն էր: «Եթե ԲՀԿ-ն ունենար այդ էլեկտորատը, Գագիկ Ծառուկյանը, թերևս, չէր վերադառնա քաղաքական դաշտ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ նրա` հենց գիտակցությունը, որ կարող է կորցնել այն, ինչ ուներ 2012-ից, […]

ՀՀԿ-ում անկեղծ չե՞ն

«ՀՀԿ-ն հինգ տարի ժամանակ ուներ մինչ այս, ու հիմա ինչո՞ւ պետք է հարց առաջանար՝ ՀՀԿ-ն կհասցնի՞ ինքնամաքրում անել իր ներսում, թե՞ ոչ: Ոչինչ չէր խանգարում, որ ոչ ցանկալի մարդիկ հինգ տարի առաջ էլ չլինեին ԱԺ-ում: Բայց մենք տեսնում ենք, որ այս մտահոգությունն առաջացավ ընտրություննեից առաջ: Հետևաբար, ես կարող եմ ասել, որ այս հարցում գոնե ՀՀԿ-ում […]

Զինծառայողը մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Նախնական տվյալներով` 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս.Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է […]

Կտրականապես բացառեց. Ժամանակ

Առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանը համագործակ­ցության հուշագիր է ստորագ­րելու գալիք ընտրություննե­րում «Ծառուկյան» դաշինքով մասնակցող քաղաքական ու­ժերի հետ: Այս պահին հաս­տատ է, որ դաշինքին միանա­լու են ՀԺԿ-ն, ՀՀՇ-ն, ՌԱԿ-ը, ՍԴՀԿ-ն եւ «Միասնություն» դաշինքը: Մեր տեղեկություն­ներով` ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ բանակցությունները շարու­նակվում են: Վարդան Օսկանյանի «Համախմբման» հետ համագործակցությունը Ծառուկյանը կտրականապես բացառել է անցյալ շաբաթ: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի