25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 27, 2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Էրեբունի վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ  ղեկավար Դավիթ Գրիգորյանին: Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին՝ համատեղ աշխատանքի համար: Կարևորելով քաղաքային տնտեսության դինամիկ զարգացման գործում վարչական շրջանների աշխատակազմերի հետևողական աշխատանքը՝ Տարոն Մարգարյանը նաև հատկանշել է, որ վարչական շրջանի նոր ղեկավար Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ յուրաքանչյուր […]

«Թող և անհավասար կռվում, բայց, մեկ է, հաղթել ենք»

«Ժողովրդական խոսքն ասում է, թե ունքը սարքելու փոխարեն աչքն են հանել։ Որքան ճիշտ նկարագրություն այն իրականության, որին հաճախ ենք հանդիպում։ Ճիշտ ու ցավալի… Բայց երիցս ավելի ցավալի է, երբ կոնկրետ՝ շատ հստակ մի մարդու աչքը հանելու համար սկսում են տանջել ամբողջի՝ ժողովրդի հոգին։ Մի արեք այդպես։ Հասկանում եմ ձեր ջղայնությունը, բայց ապրիլին մենք հաղթել ենք։ […]

Ձմեռը դեպրեսիաների արտահայտման «լավագույն» ժամանակահատվածն է

Ընդունված է հասարակության խոցելի խումբ համարել երեխաներին և ծերերին: Նրանք են, որ մշտապես հատուկ ուշադրության և հոգատարության կարիք ունեն: Ցրտաշունչ ձմեռը մեծահասակների նկատմամբ հատուկ ուշադրություն սահմանելու ևս մեկ առիթ է: Ինչպես հայտնի է տարիքին զուգահեռ մեծանում է հենաշարժողական համակարգի հիվանդությունների հավանականությունը: Օրգանիզմում նյութափոխանակության ռեակցիաների, օգտակար նյութերի, վիտամինների ներծծման դանդաղումը հանգեցնում է կալցիումի պակասի: Այսպիսով փխրուն […]

Քննություն է տարվում` պարզելու կուրսանտ Ս.Ափինյանի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Նախնական տվյալներով` 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս.Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է […]

Պարզվել է ժամկետային զինծառայողի մահվան պատճառը

Վարույթն իրականացնող մարմինն ստացել է պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի մահվան պատճառի վերաբերյալ նախնական ախտորոշումը։ Ըստ դատաբժիշկների՝ Ս.Ափինյանի մոտ ախտորոշվել է «սուր սրտային անբավարարություն՝ չճշտված, թոքային այտուց», ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի […]

Երկու նոր նամականիշ՝ նվիրված հայկական բանակի կազմավորման 25–ամյակին

2017 թվականի հունվարի 27-ին մարվեցին և «Հայփոստի» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեցին երկու նամականիշ՝ նվիրված «Հայկական  բանակի կազմավորման 25–ամյակը» թեմային: Երկու նամականիշերից մեկի վրա պատկերված են ՀՀ զինված ուժերի զորքերի որոշ տեսակները, իսկ մյուս նամականիշի վրա պատկերված է հայ զինվորների շարքը՝ ծածանվող ՀՀ եռագույն դրոշի համադրությամբ: Երկու նամականիշերի վրա պատկերված է ՀՀ զինված ուժերի զինանշանը: Նամականիշերի հեղինակն […]

«Պատիվ է լինել Հանրապետական»

«Շատ շնորհակալ եմ ձեր շնորհավորանքների համար ՀՀԿ փոխնախագահ վերընտրվելու կապակցությամբ: 16 տարվա կուսակցական լինելով՝ խոստովանեմ, որ սիրում եմ իմ գործը, սիրում եմ քաղաքականությունը, սիրում եմ գաղափարական պայքարն ու ճշմարտույթունը որոնելու անվերջ ձգտումը: Պատիվ է լինել Հանրապետական, և հատկապես վերջին տարվա ընթացքում փորձել եմ կայացնել նաև, լավ իմաստով, կուսակցական գործիչ լինելու ինստիտուտը: Քաղաքականությունը ոչ միայն իշխանության […]

6 երթուղով կանոնավոր ուղևորափոխադրում կկազմակերպվի դեպի Ռուսաստան (Տեսանյութ)

Տուլայի տարածաշրջանում 2015 թ. աշնանը Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի փաստը վերահաստատեց, որ միջազգային ուղևորափոխադրումների ոլորտի կանոնակարգումը մեր երկրում հրատապ վերանայման կարիք ունի: Դեռ 2006թ. ընդունված և մինչև վերջերս որևէ լուրջ փոփոխության չենթարկված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում անհրաժեշտ էին փոփոխություններ և լրացումներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից առաջարկվեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Մոտ 1 տարի […]

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևանի քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին ազատել է աշխատանքից: Երևանի քաղաքապետի մեկ այլ որոշմամբ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Դավիթ Գրիգորյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի