Ֆրանսիայում չեղարկվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը
Ֆրանսիայի սահմանադրական դատարանը չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Թուրքական «NTV.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ դատարանի որոշման մեջ մասնավորապես նշվել է, որ օրենքը սահմանափակում է քաղաքացիների խոսքի ազատությունը: Նշյալ օրենքում Հայոց ցեղասպանության մասին որևէ ուղղակի հիշատակում չկար: Սակայն, ըստ օրենքի, մարդկության դեմ գործված հանցանքների հերքումը որակվում էր իբրև «ատելության հիման վրա կատարված հանցագործություն»: Օրենքի սահմաններում մեղավոր […]