11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Վիգեն Սարգսյանի երազանքը

«ՀՀԿ ԳՄ մարմնի անդամ եմ եւ առաջիկա քարոզարշավին կմասնակցեմ այնքանով, որքանով կուսակցությունը հարմար կգտնի: Անելու եմ այնպես, որ իմ՝ քարոզարշավին մասնակցության արդյունքում օրենքի տառը չխախտվի»,-այսօր՝ հունվարի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Մեկնաբանելով ՀՀԿ դեռ չհրապարակված ցուցակը որոշակիացնելու խնդրանքը՝ Վիգեն Սարգսյանը նկատեց․ «Ես նմա՞ն են մարդու, որը կարող է ժամանակից շուտ հրապարակել ցուցակը»։

Հարցին՝ ցանկություն ունե՞ք 2018թ-ից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը, Վիգեն Սարգսյանը պատասխանել է. «Պաշտպանության նախարարի աշխատանքը համարում եմ պատասխանաու եւ հետաքրիքր: Երազանք ունեմ որ, առաջիկա ընտրությունները կապացուցեն այն արդյունքը, որը թույլ կտա ինձ առաջիկա տարիներին աշխատել ՊՆ-ում, որտեղ շատ անելիքներ եմ տեսնում: Հասկանալի է, որ վարչապետի պաշտոնը շատ ավելի պատասխանատու է, բայց ՊՆ-ում այսօր երկար տարիների աշխատանք պետք է նախատեսել: Հույս ունեմ, որ նախագահը թույլ կտա այստեղ շարունակելու իմ գործառույթները»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ