14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Էրեբունի վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ  ղեկավար Դավիթ Գրիգորյանին:

Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին՝ համատեղ աշխատանքի համար:

Կարևորելով քաղաքային տնտեսության դինամիկ զարգացման գործում վարչական շրջանների աշխատակազմերի հետևողական աշխատանքը՝ Տարոն Մարգարյանը նաև հատկանշել է, որ վարչական շրջանի նոր ղեկավար Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ ու սրտացավ աշխատանք:

«Քաղաքապետարանի աշխատակազմը աջակցելու է վարչական շրջանում իրականացվող ծրագրերի կյանքի կոչմանն ու համատեղ ուժերով լուծումներ է տալու բոլոր այն խնդիրներին, որոնք դեռևս առկա են Էրեբունիում», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հաջողություններ մաղթել վարչական շրջանի նոր ղեկավար Դավիթ Գրիգորյանին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ