Մոսկվայում «օրենքով գող» է ձերբակալվել
Հունվարի 18-ին Մոսկվայի ռեստորաններից մեկում ՌԴ ՆԳՆ աշխատակիցների կողմից ձերբակալվել է 42-ամյա «օրենքով գող» Ահմեդ Եվլոևը։ Նա քրեական միջավայրում հայտնի է Ահմեդ Ինգուշ կամ Ահմեդ Սուտուլի անունով:
Հունվարի 18-ին Մոսկվայի ռեստորաններից մեկում ՌԴ ՆԳՆ աշխատակիցների կողմից ձերբակալվել է 42-ամյա «օրենքով գող» Ահմեդ Եվլոևը։ Նա քրեական միջավայրում հայտնի է Ահմեդ Ինգուշ կամ Ահմեդ Սուտուլի անունով:
Հունվարի 20-ին՝ ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է գետը. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հունվարի 19-ին հրաման է ստորագրել ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Արթուր Պողոսյանին աշխատանքից ազատելու մասին։ Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից: Նույն օրվա մեկ այլ հրամանով բաժնի պետի պարտականությունները ժամանակավորապես դրվել է բաժնի պետի տեղակալ Մհեր Էդուարդի Ներսիսյանի վրա։
Հարգելի Պարոն նախագահ 2016թ․ հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված զորամասի մարտական հենակետում, ըստ պաշտոնական վարկածի, հայտնաբերվել է որդուս՝ նշված զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Դեպքից անցել է շուրջ 7 ամիս, սակայն հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ։ Ես վստահ եմ, որ որդուս մահվան գործում կան մեղավորներ։ Անցած 7 […]
Հունվարի 19-ին Ստոկհոլմի «ABF» կենտրոնում տեղի ունեցավ Հրանտ Դինքի մահվան 10-ամյակին նվիրված հիշատակի երեկո, որին մասնակցեցին պատգամավորներ, մտավորականներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, իր ելույթում անդրադառնալով Դինքի ժառանգությանը, նշեց, որ Հրանտ Դինքն այն եզակի գործիչներից էր, որ Թուրքիայում բաց տեքստով խոսում էր հարևան ժողովուրդների միջև երկխոսության ծավալման անհրաժեշտության […]
«Շատ նորմալ եմ գնահատում Գագիկ Ծառուկյանի վերադարձը»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա` տարբեր քաղաքական միավորների վարքագիծն այս նախընտրական շրջանում պայմանավորված է իշխանության դեմ և ոչ թե հանուն ինչ-որ գաղափարի, սակայն իշխանությունը բոլորին մրցակից է համարում ու պատրաստ է ազատ ու թափանցիկ պայքար տանել: Henaran.am-ի հարցին, թե արդյոք […]
Թուրքիայի խորհրդարանում կին պատգամավորները ծեծկռտուք են սկսել: Ծեծկռտուքի պատճառը եղել է անկախ պատգամավոր Այլին Նազլիաքի բողոքի ակցիան, որը ձեռնաշղթաներով իրեն ամրացրել է խորհրդարանի ամբիոնին՝ բողոքելով կառավարման նախագահական ձեւին անցում նախատեսող բարեփոխումների դեմ: Այլինին պաշտպանել են քրդամետ կուսակցության ներկայացուցիչները: Դրանից հետո կին պատգամավորների միջեւ ծեծկռտուք է սկսվել: Կանայք սկսել են հրել ու հարվածել իրար: Արդյունքում Նազլիաքին […]
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի խոսքով` ընտրություններին ընդառաջ ձևավորվող դաշինքները կարծես թե քաղաքական ամուսնություններ լինեն, որոնք ընտրություններից հետո ապահարզան են տալիս: «Շատ հաճախ այսպիսի բաներ լինում են, բայց մենք անցնում ենք կուսակցությունների, քաղաքական համակարգի կայացման ճանապարհով, իսկ այստեղ արդեն արդեն խոշորացում է պետք: Հույսով եմ, որ դրանք քաղաքական լուրջ կառույցներ […]
Հունվարի 19-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը եւ նրա կազմում Իսրայել մեկնած մի շարք հասարակական գործիչներ մասնակցել են Հայաստան-Իսրայել հասարակական միջազգային երկրորդ համաժողովին, որը տեղի է ունեցել Թել Ավիվում: Միջոցառման բացմանը ելույթներով հանդես են եկել Հայաստանի եւ Իսրայելի միջեւ խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավարներ Թալի Պլոսկովը եւ Արտակ Զաքարյանը: Համաժողովի աշխատանքները համակարգել են Հայկ Քոթանջյանը եւ Ալեքսանդր Ցինկերը: […]