10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 20, 2017

Անանուխի թեյի օգտակար հատկությունների մասին

Անանուխով թեյն օգնում է անցկացնել գլխացավը և կարգավորել նյութափոխանակությունը Ամենաբուրավետ և հանգստացնող ըմպելիքներից մեկը անանուխով թեյն է: Դրա համն անկրկնելի է և թարմացնող, իսկ դրա բույրը տալիս է հանգստություն և հարմոնիա: Սակայն դրանք այս թեյի ոչ բոլոր օգտակար հատկություններն են: Անանուխով թեյը կարող է կարգավորել նյութափոխանակությունը և օգնել կորցնել ավելորդ կիլոգրամները: Այն կարող է հագեցնել […]

Արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք

Արմավիրի մարզի Ակնալիճ և Տավուշի մարզի Զորական գյուղերում օրերս արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով: Թունավորման պատճառը եղել է տնային պայմաններում պատրաստված ծիծակի և լոլիկի մարինադի պահածոների օգտագործումը: Ուտելուց 24 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ  ախտանշաններ։ Հիվանդները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Երևան, Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրանց անմիջապես […]

Պետք է պաշտպանել Ալեքսանդր Լապշինին

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Արա Զոհրաբյան                                            ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԱՊՇԻՆԻՆ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Այս որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային […]

Մեզ համար մարտունակ բանակը կենսական անհրաժեշտություն է. Ս. Սարգսյան

Հանրապետության Նախագահն այսօր պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում հանդիպում է ունեցել վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ, որոնց մեծ մասը մասնակցել է մարտական գործողություններին՝ հակառակորդի ոտնձգություններից պաշտպանելով հայրենիքը: Հանդիպմանը Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ մասնակցել է նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախագահը ողջունել է հանդիպման […]

«Բախտավոր բանաստեղծ է Հ. Սահյանը»

Բախտավոր բանաստեղծ  է Հ. Սահյանը. ընթերցողի սիրտը բաց է եղել  նրա  առջև,  նրան սիրում  են  անդավաճան…  Ասմունքողների  սիրած  բանաստեղծն է …  Ինձ  համար  գաղտնիք  է  մնում,  թե  Հ.  Սահյանն ինչպես  է  կարողանում  հասարակ խոսակցության  լեզվով  բարդ ու խորունկ  մտքեր  բյուրեղացնել…  Ինչպես  է կարողանում «մաշված»  բառերին  առաջին գործածության  թարմություն հաղորդել:  Ինչպես է բառերի  վրա դնում իմաստային  մեծ  բեռ,  և  բառերը…  թեթև  ու  վստահ  տանում են  իրենց բեռը…  Խոսքի վարպետը գիտե իր  գործը … Հ.  Սահյանը նման էր  իր  պոեզիային,  ինչպես իր  պոեզիան […]

Անկարայում զինված հարձակում է տեղի ունեցել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում զինված հարձակում է տեղի ունեցել: Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են՝ հարձակման արդյունքում մեկ մարդ մահացել է, 5-ը՝վիրավորվել: Վիրավորվածներից երեքը ոստիկաններ են:  Թուրքիայի ժամանակով 00:00-ի մոտակայքում անհայտ անձինք կրակ են բացել տաքսու ուղղությամբ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ: Ոստիկանությունը 13 փամփուշտ է արձակել այդ տաքսու ուղղությամբ: Համաձայն թուրքական «Հուրիեթ» պարբերականի՝ հարձակվողներին […]

Բելառուսը բլոգեր Լապշինին կարտահանձնի Բաքու՝ Արցախ այցելելու համար

Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ: Հայտնի բլոգերը, հիշեցնենք, Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա 2-րդ անգամ էր այցելել Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ էր կատարել Ադրբեջանի մասին, ներկայացնելով խնդիրները, որոնց ինքը […]

«Մենք չենք պատրաստվում թղթի վրա գրվածով առաջնորդվել միայն»

«Մեր ընդունած ԸՕ-ն ընդունվել է լայն կոնսեսուսով և պատասխանատվությունն իր վրա է վերցրել ոչ միայն Հանրապետականը, այլ քաղաքական մի շարք ուժեր։ Ու այն մարդիկ, ովքեր փորձում են փնովել, վատ արտահայտվել դեռևս չձևավորված խորհրդարանի մասին, այդպիսով փորձում են արդարացնել իրենց՝ խորհրդարանում չլինելու հանգամանքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված