«Մենք չենք պատրաստվում թղթի վրա գրվածով առաջնորդվել միայն»
«Մեր ընդունած ԸՕ-ն ընդունվել է լայն կոնսեսուսով և պատասխանատվությունն իր վրա է վերցրել ոչ միայն Հանրապետականը, այլ քաղաքական մի շարք ուժեր։ Ու այն մարդիկ, ովքեր փորձում են փնովել, վատ արտահայտվել դեռևս չձևավորված խորհրդարանի մասին, այդպիսով փորձում են արդարացնել իրենց՝ խորհրդարանում չլինելու հանգամանքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանն էլ ասաց, որ իրենք անձամբ պետք է պաշտպանեն մեր քաղաքացիների քվեն։ «Մենք չենք պատրաստվում թղթի վրա գրվածով առաջնորդվել միայն, պետք է կարողանանք պահել յուրաքանչյուր քաղաքացու քվե։
Մեզ մրցակից տեսնում ենք բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր հայտ են ներկայացրել մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Բայց մեր թիրախը գործող իշխանությունն է»,-նկատեց Պապիկյանը՝ չցանկանալով գնահատականներ հնչեցնել ընդդիմադիր մյուս ուժերի մասին։
«Վաղը տեղի է ունենալու «Ելք» կուսակցության համաժողովը, ինչի ընթացքում կլսեք քաղաքական գնահատականներ, բոլորին կտրվի գնահատական, հստակ ուղենիշների մասին կխոսենք և այլն»,- հայտարարեց կուսակցության փոխնախագահը։