26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անանուխի թեյի օգտակար հատկությունների մասին

Անանուխով թեյն օգնում է անցկացնել գլխացավը և կարգավորել նյութափոխանակությունը

Ամենաբուրավետ և հանգստացնող ըմպելիքներից մեկը անանուխով թեյն է: Դրա համն անկրկնելի է և թարմացնող, իսկ դրա բույրը տալիս է հանգստություն և հարմոնիա: Սակայն դրանք այս թեյի ոչ բոլոր օգտակար հատկություններն են: Անանուխով թեյը կարող է կարգավորել նյութափոխանակությունը և օգնել կորցնել ավելորդ կիլոգրամները: Այն կարող է հագեցնել ծարավը և նոր ուժեր պարգևել: Ավելին, մեկ բաժակ անանուխի թեյը կարող է ձեզ հավասարակշռություն պարգևել և հանել նյարդային գրգռվածությունը:

Հետաքրքիր է, որ անանուխով թեյը օգտակար է կանանց համար, իսկ տղամարդկանց համար՝ վնասակար է: Պարզվում է, որ թեյը նվազեցնում է տղամարդու «տեստոստերոն» հորմոնի արտադրությունը, ինչը վնասակար է տղամարդկանց առողջության համար:

Կանանց խորհուրդ է տրվում անանուխով թեյ խմել դաշտանային ցիկլի ցավերի կամ սկսվող կլիմակսի սիմպտոմների դեպքում: Իսկ խախտված ցիկլով կանանց և աղջիկներին թեյը կօգնի վերականգնել հորմոնալ ֆոնը և կարգավորել դաշտանային գրաֆիկը:

Բժշիկները խորհուրդ չեն տալիս խմել անանուխով թեյ հղիության ժամանակ, քանի որ այդ դեպքում կարող է խանգարվել պտղի աճը և ձևավորումը մոր արգանդում: Կրծքով կերակրելու ժամանակ խորհուրդ է տրվում քիչ քանակով խմել անանուխով թեյ. դա կհանգստացնի մորը և երեխային:

Կարելի է ոչ միայն անանուխը ավելացնել սև, սպիտակ կամ կանաչ թեյի մեջ, այլ նաև առանձին պատրաստել այն: Պետք չէ օգտագործել շաքարավազ անանուխով թեյի հետ: Ավելի լավ է սպասել, մինչ այն կհովնա և ավելացնել մեկ գդալ մեղր: Մրսածության դեպքում անանուխով թեյը կիջեցնի ջերմությունը և լավ ազդեցություն կունենա բորբոքված կոկորդի վրա: Բացի այդ անանուխով թեյը կանցկացնի գլխացավը և միգրենը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ