26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Եկեք, տարբերենք վստահությունը դժգոհությունից» (տեսանյութ)

«Շատ նորմալ եմ գնահատում Գագիկ Ծառուկյանի վերադարձը»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա` տարբեր քաղաքական միավորների վարքագիծն այս նախընտրական շրջանում պայմանավորված է իշխանության դեմ և ոչ թե հանուն ինչ-որ գաղափարի, սակայն իշխանությունը բոլորին մրցակից է համարում ու պատրաստ է ազատ ու թափանցիկ պայքար տանել:

Henaran.am-ի հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի վերադարձը համաձայնեցված էր իշխանության հետ, նա պատասխանեց. «Ես այդ կարծիքին չեմ: Այդ հարցը պետք է իրեն տաք»: Խ. Հարությունյանն ասաց, թե Գ. Ծառուկյանի հայտարարությունից այն տպավորությունն էր կազմել, թե նա ինքն է վերադառնալու որոշում կայացրել: «Գոնե ինձ մոտ այդպիսի տպավորություն է»:

Ինչ վերաբերում է ընտրակեղծքիների հավանականությանն, ապա պատգամավորը շեշտեց, որ Ընտրական օրենսգիրքը կատարելագործվել է, ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բոլոր գործիքները, որ ընդդիմությունը պահանջում էր կիրառել, առկա են. «Մենք, ըստ էության, թևակոխում ենք քաղաքական զարգացումների նոր փուլ` թե ընդդիմությունը, թե իշխանությունը գիտակցելով այն առաքելությունը, որ ունեն: Իրավական առումով այդ թափանցիկ, կանխատեսելի, հասկանալի ընտրական համակարգի հենքը դրված է, և այդ մասին են խոսում թե Վենետիկի հանձնաժողովը, թե ԵԱՀԿ-ԺՄԻԳ-ը: Հիմա մեզնից է կախված ` կարող ենք իրացնել այսպիսի ընտրական օրենսգրքով նախատեսված այդ առավելագույն պոտենցիալը և հանրությանը հրամցնել ընտրություններ, որոնց արդյունքները մեծամասնության մոտ դժգոհություն չեն առաջացնի»,-ընդգծեց ՀՀԿ խմբակցության անդամը:

Մեր հաջորդ հարցին, թե ՀՀԿ-ն կարող է մեծամասնություն կազմել առանց ընտրակեղծիքների` հաշվի առնելով հասարակության ունեցած ապատիան, Խ. Հարությունյանն արձագանքեց. «Պարզ չի, թե այդ ապատիան ընդգրկման առումով ինչպիսին է: Անկասկած, ՀՀԿ-ի նկատմամբ կան լուրջ պրետենզիաներ, և դա բնական է: Իշխանության  նկատմամբ միշտ կան այդ պրետենզիաները, վերջ ի վերջո քննադատում են նրան, ով աշխատում է: Ով չի աշխատում, նրան ի՞նչ քննադատես: ՀՀԿ-ի գործունեությունն, իհարկե, ունեցել է սխալներ, վիրպումներ, բայց եկեք դժգոհությունն ու վստահությունը տարբերենք»: Նա հավելեց, որ հանրության մոտ ընդհանրապես հիասթափություն կա կուսակցությունների նկատմամբ:

«Բայց եթե գործի հասնի նրան` ում վստահել, կա ՀՀԿ-ը, որը կարող է բավական տպավորիչ ներկայանալ հանրությանը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ