21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Խոսրով Հարությունյանին ցուցակում լինելու առաջարկ չի արվել (տեսանյութ)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի խոսքով` ընտրություններին ընդառաջ ձևավորվող դաշինքները կարծես թե քաղաքական ամուսնություններ լինեն, որոնք ընտրություններից հետո ապահարզան են տալիս: «Շատ հաճախ այսպիսի բաներ լինում են, բայց մենք անցնում ենք կուսակցությունների, քաղաքական համակարգի կայացման ճանապարհով, իսկ այստեղ արդեն արդեն խոշորացում է պետք: Հույսով եմ, որ դրանք քաղաքական լուրջ կառույցներ կդառնան ու քաղաքական կյանքի վրա որակապես  կազդեն»,-այսօր «Հենարան» ակումբում, խոսելով ընդդիմադիր դաշտում ձևավորվող դաշինքների մասին, ասաց Խ. Հարությունյանը:

Ինչ վերաբերում է իր ղեկավարած կուսակցությանն, ապա նա հայտնեց, որ իրենք առանձին չեն մասնակցելու ընտրություններին, շատ լավ գնահատում են իրենց հնարավորություններն ու կարողությունները, և որևէ ավելորդ հավակնություններ չունեն: «Կարող եմ ասել,, գոնե ես ենթադրում եմ, որ անցած տարիների ընթացքում մեր ու ՀՀԿ-ի համագործակցությունն անպտուղ չի եղել, ենթադրում եմ, որ այդ կարծիքին են նաև ՀՀԿ-ում, և միգուցե ձևավորվի համագործակցության միջավայր»,-հավելեց նա:

Հարցին, թե իրեն առաջարկ եղել է ցուցակում հայտնվելու, պատգամավորը պատասխանե. «Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ում էլ որոշ հարցեր հստակեցնելու անհրաժեշտություն կա, և այդպիսի առաջարկ ես դեռ չեմ ստացել»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ