Շարունակվել են ՀՀ խորհրդարանական պատվիրակության հանդիպումներն Իսրայելում
Հունվարի 19-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը եւ նրա կազմում Իսրայել մեկնած մի շարք հասարակական գործիչներ մասնակցել են Հայաստան-Իսրայել հասարակական միջազգային երկրորդ համաժողովին, որը տեղի է ունեցել Թել Ավիվում:
Միջոցառման բացմանը ելույթներով հանդես են եկել Հայաստանի եւ Իսրայելի միջեւ խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավարներ Թալի Պլոսկովը եւ Արտակ Զաքարյանը: Համաժողովի աշխատանքները համակարգել են Հայկ Քոթանջյանը եւ Ալեքսանդր Ցինկերը: Համաժողովին նախորդող երեք օրերին հայկական եւ հրեական կողմերի համապատասխան ոլորտների ներկայացուցիչներն ունեցել են մի շարք քննարկումներ:
Առանձնացվել են ոլորտային մի շարք ծրագրեր, որոնց շուրջ առաջիկայում համատեղ կիրականացվեն աշխատանքներ:
Նախատեսվել է հաջորդ համաժողովն անցկացնել Երեւանում՝ ապրիլին, իսկ մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում նախատեսվում են իրականացնել համատեղ աշխատանքներ: