16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2016

Մարզպետների հետ ամենօրյա աշխատանք է իրականացվում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, անցնող տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել ՀՀ 2016-2025թթ. Տարածքային զարգացման ռազմավարությունը, որը նախատեսում է տարածքային մրցունակության բարձրացում  և մարզերի միջև առկա անհամաչափությունների մեղմում: Այդ նպատակներով կմշակվի միջոցառումների ծրագիր: Նա նշեց նաեւ, որ տասնութ խոշորացված համայնքում սկսել են ներդրումային ու […]

Աննախադեպ բացահայտում. Գյումրիում կանեփի լաբորատորիա է հայտնաբերվել

Դեկտեմբերի 12-ի գիշերը ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցները Գյումրիի Երեւանյան խճուղուց ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Գյումրիի բնակիչներ Արտյոմ Կ.-ին, Արթուր Ա.-ին, Սերգեյ Ա.-ին, Գալուստ Մ.-ին Շավարշ Գ.-ին: Անձնական խուզարկությամբ ոստիկանները Գալուստ Մ.-ի գրպանից հայտնաբերե են թղթե փաթեթներ, որոնցում առկա էին կանեփանման մանրացրած եւ չորացրած  զանգվածներ: Նա հայտնել է, որ դա թմրամիջոց […]

Արման Թաթոյանը Հրաչյա Հարությունյանի հարցով հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր գործընկերոջ հետ

Դեկտեմբերի 24-ին զանգվածային լրատվության միջոցներով մտահոգություններ են տարածվել ՌԴ-ում ազատազրկման դատապարտված՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի պատժի կրման պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ: Խնդրի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անմիջապես հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ բարձրացված հարցերը պարզելու նպատակով ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչներն […]

Առատ տեղացած ձյունը բարենպաստ է գյուղատնտեսության համար /վիդեո/

«Տարվա ընթացքում եղան ճանապարհային խնդիրներ Լարսի հետ կապված, ամռանը, նաև հիմա ճանապարհը երկար ժամանակով փակ մնաց, որը խանգարեց արտահանումներին»,- այսօր  «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: «Հիմա առատ տեղացած ձյունը բարենպաստ է,  նահանջ տարուց դուրս կգանք ու ավելի շատ արդյունքներ կունենանք, քան այս տարի էր»,- նշեց բանախոսը: […]

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է ու մերկասառույց

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Թալինի, Ախուրյանի, Ապարանի, Աբովյանի, Սևանի, Եղեգնաձորի, Վայքի ճանապարհներին ձյուն է տեղում: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ապարանի, Արթիկի, Գորիսի, ավտոճանապարհներին, Երևան-Գառնի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող Ճանապարհաշինական ընկերությունները ավտոճանապարհներին  […]

5000-ով տալիս են խանութին, 9000-ով վաճառում են. դիմելու են վարչապետին

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքով` շուկայում Ամանորի շեմին ընդեղենը բավական թանկ է, քանի որ Լարսի ճանապարհն առժամանակ փակ էր, այդ պատճաեով գներն սկսեցին բարձրանալ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ մսի շուկայում քիչ տարբերություն կա, բարձրացել է ընդամենը 200 դրամով: «Միս-մսամթերքը մնացել է նույնը: Մենք պատրաստվում ենք վարչապետին ասել, որ խանութները […]

Մայրաքաղաքի կոմունալ ծառայությունները ողջ գիշերվա ընթացքում շարունակել են աշխատել

Դեկտեմբերի 25-ին մայրաքաղաքում վերսկսված ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են ինչպես ողջ օրվա ընթացքում, այնպես էլ դեկտեմբերի  լույս 26-ի գիշերը: Հատկապես գիշերային ժամերին գործընթացն իրականացվել է տեղացող ձյան պայմաններում: Ըստ անհրաժեշտության` «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով մաքրվել և աղի ու ավազի խառնուրդով մշակվել են մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները: Աշխատանքներն այս պահին էլ շարունակվում […]

Պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը և տևական խաղաղություն ապահովենք

Սեյրան Օհանյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանում քաղաքական գործունեության հայտ ներկայացնող յուրաքանչյուր գործիչ պարտավոր է առաջին հերթին իր դիրքորոշումը հայտնել տարածաշրջանի անվտանգության համար հույժ կարևոր նշանակություն ունեցող Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն իր էությամբ անկյունաքարային հարց է մեր պետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի