15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մարզպետների հետ ամենօրյա աշխատանք է իրականացվում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, անցնող տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել ՀՀ 2016-2025թթ. Տարածքային զարգացման ռազմավարությունը, որը նախատեսում է տարածքային մրցունակության բարձրացում  և մարզերի միջև առկա անհամաչափությունների մեղմում: Այդ նպատակներով կմշակվի միջոցառումների ծրագիր:

Նա նշեց նաեւ, որ տասնութ խոշորացված համայնքում սկսել են ներդրումային ու ենթակառուցվածքային ծրագրեր:

Նրա խոսքերով՝ այդ համայնքների զարգացման համար Եվրախորհուրդը տրամադրել է դրամաշնորհ, մասնավորապես աղբահանության, տնտեսական որոշ ծրագրերի իրակացման, ավտոբուսների գնման համար:

«Հավանության է արժանացել կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը, որի նպատակն է Հանրապետության ողջ տարածքում ստեղծել կոշտ կենցաղային թափոնների կառավարման  ԵՄ չափանիշներին բավարարող, ինտեգրված համակարգ»,- ասաց նա:

Մարզերի համաչափ զարգացման, մասնավորապես նախարարությունների տեղաբաշխման առումով պարոն Լոքյանն ասաց, կարող է մի քանի ծրագրեր թվել, որոնք սկսել են այդ շրջանակներում։

«Խոսակցությունները, թե նախարարությունները տեղափոխվելու են, թե ոչ, քննարկումները ընթացքի մեջ են: Այն, որ Մշակույթի նախարարությունը, կտեղափոխվի Գյումրի, այդ թեման արդեն մտել է ակտիվ շրջանառության մեջ: Այս պահին հաշվարկվում են շենքերի արժեքը, աշխատակիցների հնարավորությունները՝ Երեւանի՞ց են մեկնելու աշխատելու, թե հաշվի են առնելու Գյումրիում ունեցած պոտենցիալը: Այդ որոշումը կընդունվի մյուս տարվա ընթացքում: Քննարկումներ կան նաեւ մեկ-երկու այլ նախարարության մասով, օրինակ՝ Գյուղատնտեսության նախարարության մասով»,- ասաց նա, նշելով, որ ինքը մարզպետների հետ ամենօրյա աշխատանք է իրականացնում.

«Յուրաքանչյուր օր նրանք ուղարկում են իրենց տնտեսական ծրագրերը, ու դրանք նաեւ փորձում են բիզնես տեսքի բերել»,-ասաց նախարարը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ