27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Մայրաքաղաքի կոմունալ ծառայությունները ողջ գիշերվա ընթացքում շարունակել են աշխատել

Դեկտեմբերի 25-ին մայրաքաղաքում վերսկսված ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են ինչպես ողջ օրվա ընթացքում, այնպես էլ դեկտեմբերի  լույս 26-ի գիշերը: Հատկապես գիշերային ժամերին գործընթացն իրականացվել է տեղացող ձյան պայմաններում:

Ըստ անհրաժեշտության` «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով մաքրվել և աղի ու ավազի խառնուրդով մշակվել են մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները: Աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են և կընթանան ողջ օրվա ընթացքում:

Զուգահեռաբար մաքրվում են կանգառասրահների տարածքները, մայթերը, հետիոտնային ստորգետնյա և վերգետնյա անցումները: Գործընթացում ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները: Աշխատանքների ընթացքը տեղերում համակարգում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի աշխատակիցները:

Առավոտյան մայրաքաղաքի բոլոր փողոցները եղել են լիարժեք երթևեկելի: Մայրաքաղաքի կոմունալ ծառայություններն աշխատում են շուրջօրյա ժամանակացույցով:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ