Աննախադեպ բացահայտում. Գյումրիում կանեփի լաբորատորիա է հայտնաբերվել

Դեկտեմբերի 12-ի գիշերը ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցները Գյումրիի Երեւանյան խճուղուց ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Գյումրիի բնակիչներ Արտյոմ Կ.-ին, Արթուր Ա.-ին, Սերգեյ Ա.-ին, Գալուստ Մ.-ին Շավարշ Գ.-ին:
Անձնական խուզարկությամբ ոստիկանները Գալուստ Մ.-ի գրպանից հայտնաբերե են թղթե փաթեթներ, որոնցում առկա էին կանեփանման մանրացրած եւ չորացրած զանգվածներ: Նա հայտնել է, որ դա թմրամիջոց է, պատկանում է իրեն, ամիսներ առաջ հավաքել է Երեւանի Նորագավիթի հարակից տարածքներում՝ ծխելու համար:
Նույն օրը Վահրամաբերդ գյուղում Շավարշ Գ.-ի տանը եւ կից շինություններում հայտնաբերված թմրանյութից բացի, իրավապահները հայտնաբերել են կանեփի աճեցման եւ մշակման լաբորատորիա՝ համապատասխան սարքավորումներով հագեցած:
Մանրամասները՝ տեսանյութում