28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2016

Պետք է լինել ավելի ագրեսիվ. նախարար

Սևանա լճում բաց է թողնվել 920 հազար 700 հատ իշխան ձուկ: Խնայված ջրի քանակը կազմել է  5370,5 լիտր, իսկ ահա Սևանա լճի ջրի մակարդակը ներկա պահին կազմում է 1900 մետր 40 սանտիմետր, որն ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 30 սանտիմետրով: Այս մասին այսօր լրագրողների հետ ամփոփիչ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: […]

Ավտովթար Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին

Դեկտեմբերի 27-ին, ժամը 08.59-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 131-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 34 ST 765 պետհամարանիշով (վարորդ՝ Դ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահելով դեպի հարակից խաղողի […]

«Նորքի տուն-ինտերնատում» արձանագրված չարաշահման դեպքով հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված կազմակերպության պաշտոնատար անձի /անձանց/ կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, այն է՝ հաստիքի համալրման անհրաժեշտության  բացակայության պայմաններում հաստիք նախատեսելու և այդ  հաստիքում նշանակված անձի կողմից պարտականությունները փաստացի չկատարելու, դրա […]

Մասիսի քաղաքապետը լուծումը գտել է /վիդեո/

Մասիս քաղաքի նորընտիր  քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը վստահեցնում է, որ ինքը անիրագործելի խոստումներ երբեք չի տալիս: « Նախընտրական շրջանում ես քաղաքացիներին բաց տեքստով ասել եմ, որ այնպիսի բաներ չեմ խոստանալու, որ չկարողանամ կատարել: Ես խոստացա լուծել աղբահանության հարցը և այն շուտով լուծված կլինի»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մասիսի […]

Լարսի անցակետը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

Մաշտոցի պողոտան կաթվածահար է (ֆոտո)

Դեռ երեկվանից տեղացած ձյունը կաթվածահար վիճակում է պահում Երևանը: Եվ ինչպես երեկ, այնպես էլ այսօր ամենուր խցանումներ են: Ներկայացնում ենք լուսանկարներ, թե ինչպիսի վիճակում է հիմա գտնվում Մաշտոցի պուրակը: Արդեն 2 ժամ է՝ մեքենաները կանգնած են խցանման մեջ:

Աղմկահարույց ձերբակալություններ Սոցապ նախարարությունում

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Ա.Ս.-ն եւ նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Ա.Պ.-ն: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձեւավորվել եւ տեւական ժամանակ գործել […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանն ծանոթանալու, գիտական հայտնագործությունները գյուղատնտեսության մեջ կիրառելու հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու  նպատակով: Կենտրոնի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ք.գ.դ., պրոֆեսոր  Աշոտ Սաղյանը տեղեկացրել է, որ իրենց հիմնական ուղղվածությունը տարբեր կենսապատրաստուկների արտադրությունն է, որոնք կիրառվում են գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության մեջ: Կենտրոնը  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի