27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանն ծանոթանալու, գիտական հայտնագործությունները գյուղատնտեսության մեջ կիրառելու հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու  նպատակով:

Կենտրոնի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ք.գ.դ., պրոֆեսոր  Աշոտ Սաղյանը տեղեկացրել է, որ իրենց հիմնական ուղղվածությունը տարբեր կենսապատրաստուկների արտադրությունն է, որոնք կիրառվում են գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության մեջ: Կենտրոնը  մասնավորապես առաջարկում է կենսապարարտանյութեր, որոնք փոխարինում են ազոտական պարարտանյութերին և ի տարբերություն վերջինիս` օրգանական պարարտացման եղանակ են,  արդյունավետությունը շուրջ 25 տոկոսով ավելի  բարձր է, առավել մատչելի են, բացի այդ, վերականգնում են հողի միկրոֆլորան` նպաստելով բերրիության աճին:

Տարեկան կենտրոնում հնարավոր է արտադրել մոտ 80 տոննա պարարտանյութ:

Գիտական կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում Իգնատի Առաքելյանը նշել է, որ նախարարությունը, որը մինչ այս ֆինանսավորել է  պարարտանյութերի ներմուծումը, պատրաստ է ազատականացնել շուկան, սակայն պարարտանյութեր արտադրողները չունեն հզորություններ առկա պահանջարկն ամբողջությամբ ապահովելու: Ուստի նախարարությունը կհայտարարի բաց մրցույթ, որին հնարավորություն կունենան մասնակցելու բոլոր այն ընկերությունները, որոնք պատրաստ են պարարտանյութ ներմուծել կամ արտադրել:

«Այժմ մշակում ենք մեխանիզմ, որի նպատակը պետք է լինի պարարտանյութերի շուկայի ձևավորումը, որպեսզի արտադրողները գտնեն իրենց գնորդին, դաշտը դառնա առավել մրցակցային, և պետությունը կարողանա բաց թողնել այս շուկան: Սա նաև կհանգեցնի պարարտանյութերի, այդ թվում` ներմուծվող արտադրանքի մրցակցային գնագոյացմանը»,- իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարարը:

Աշխատակիցները նաև տեղեկացրել են, որ վերջին 10 տարիների ընթացքում կենտրոնում մշակվել է հակամիկրոբային պատրաստուկ, որը թռնաբուծության և խոզաբուծության մեջ փոխարինում է սալմոնելոզի դեպքում կիրառվող հակաբիոտիկներին:

Հանդիպման ավարտին կենտրոնի աշխատակիցները նշել են, որ կներկայացնեն անհրաժեշտ բոլոր հիմնավորումները գնային առավելության մասին, իսկ նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկել հարցը  Հայաստանի թռչնաբույծների միության հետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ