06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Պետք է լինել ավելի ագրեսիվ. նախարար

Սևանա լճում բաց է թողնվել 920 հազար 700 հատ իշխան ձուկ: Խնայված ջրի քանակը կազմել է  5370,5 լիտր, իսկ ահա Սևանա լճի ջրի մակարդակը ներկա պահին կազմում է 1900 մետր 40 սանտիմետր, որն ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 30 սանտիմետրով: Այս մասին այսօր լրագրողների հետ ամփոփիչ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նա հավելեց, որ 2016 թվականի գերակա ուղղությունները եղել են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառումը և էկոտուրիզմի զարգացումը: Լուծարված հորատանցքերի քանակն այս տարի ավելացվել է 6-ով:

Նախարարի համոզմամբ՝ պետք է լինել ավելի ագրեսիվ, որպեսզի չառաջանա այնպիսի կոնֆլիկտ, որը կբերի շրջակա միջավայրի վատթարացման: «Մենք պետք է ստեղծենք տնտեսական նախաձեռնություններ, որ տնտեսական ներդրումները չդառնան փորձանք՝ շրջակա միջավայրի համար»:

Բյուջեի կատարման տեսակետից ակնկալվում է 98 տոկոս կատարում՝ նախարարի խոսքով:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ