Մաքսային տեսուչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները` պետությանը պատճառելով շուրջ 15,5 մլն դրամի վնաս
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության գլխավոր մաքսային տեսուչ Վարդան Սիսակյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, էական վնաս է պատճառել պետությանը: Նախաքննությամբ պարզվել է, որ մաքսային տեսուչի մտերիմ Գագիկ Հարությունյանը Արկադի Աբովյանի անվամբ ՀՀ է ներմուծել […]