20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մանկաբարձ-գինեկոլոգները պետք է ատեստավորվեն.նախարար

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը այսօր լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ անդրադառձավ  մոր և մանկան մահացությունների դեպքերին:

Նախարարը խոսեց երկու օր առաջ Սյունիքում գրանցված ծննդկանի և նորածնի մահվան դեպքին և հայտնեց , որ Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին հանձնարարել է հանրապետությունում աշխատող բոլոր մանկաբարձ-գինեկոլոգների հետ մասնագիտական դասընթացներ անցկացնել:

«Առողջապահության նախարարությունը Սյունիքի ցավալի դեպքից հետո հանձնարարել է Ռազմիկ Աբրահամյանին վեց ամիս ժամկետով ատեստավորումներ անցկացնել  մանկաբարձ-գինեկոլոգների հետ: 900-ից ավելի մասնագետ անցնելու են թեստավորում, ատեստավորում, որից հետո նրանց կտրվի աշխատելու երաշխիք»,- ընդգծեց նախարարը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ