«Խորունկ գիտությունն ու փիլիսոփայությունը մարդուն մոտեցնում են Աստծուն»
“Քիչ գիտությունը մարդուն հեռացնում է Աստծուց, շատը մոտեցնում է Նրան: Քիչ փիլիսոփայությունը մարդու միտքը հակում է աթեիզմի, իսկ փիլիսոփայության խորունկությունը մարդու մտքերը հանգեցնում է Աստծուն:
Ամենայն գոյ Աստծո ձեռքի գործն է: Ստեղծվածները ցույց են տալիս , որ իրենց արարողը Ամենազոր և Ամենագետ է: Ողջ աշխարհը Աստծո արարչությունն է:
Որպեսզի մոլորության մեջ չընկնենք, ջանադրաբար երկու գիրք պետք է ուսումնասիրենք: Առաջինը Սուրբ Գիրքն է, որ Աստծո հայտնությունն է, իսկ երկրորդը արարչագործությունն է, որ վկայում է Նրա զորության մասին:
Նախ պետք է ուսումնասիրենք Սուրբ Գիրքը, որն իր մեջ ընդգրկում է Աստծո պատվիրանները: Իսկ հետո պետք է անցնենք Աստծո արարչագործության ուսումնասիրությանը, որը մեզ ցույց է տալիս Նրա մեծությունը: Երկրորդը բանալի է դեպի առաջինը:
Տրամաբանության և խոսքի ընդհանուր կանոնների ուսումնասիրությունը մեզ օգնում է հասկանալ Աստվածային պատվիրանների ճիշտ իմաստը, նոր պատուհաններ է բացում մեր հավատի համար, օգնում է հասու լինել Արարչի մեծությանը, քանի որ նրա անսահման զորությունն ու մեծությունը պարզ երևում են Նրա գործերի և ստեղծածի մեջ”:
ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ – (1561-1626), անգլիացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ, լորդ: