Արմեն Երիցյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, եւ նա տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ ԱԻ նախարարը հիվանդանոցում է, սակայն նրա առողջական վիճակի մասին մանրամասներ չեն տրամադրում, քանի որ Արմեն Երիցյանի հարազատները արգելել են տրամադրել տեղեկատվություն։