14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լրագրողները բոյկոտեցին Ռուբիկ Հակոբյանի ասուլիսը (վիդեո)

Ազգային ժողովի «Ժառանգություն » խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կողմից այսօր Ազգային Ժողովում հրավիրված ասուլիսը չկայացավ: Պատգամավորը պիտի անդրադառնար օրեր առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին: Նկատենք՝ Ռուբիկ Հակոբյանը հայհոյել էր hraparak.am-ի լրագրող Վահե Մակարյանին ու հարվածել նրա աչքին: Միջադեպից հետո պատգամավորը ներողություն էր խնդրել խորհրդարանից և ոչ լրագրողից՝ նրան անվանելով խուլիգան:

Ի նշան լրագրողական համերաշխության՝ լրագրողներն այսօր բոյկոտեցին պատգամավորի ասուլիսը: Սակայն ինքը Հակոբյանը մտավ ասուլիսի համար նախատեսված սենյակ և ժպտալով նկատեց. «Բոլորս միասնական բոյկոտում եք, հա՞»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ