27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Յուրաքանչյուր կողմ քվեն շատ կարևոր է. ՊՆ

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից նախագծերի փաթեթի երկրորդ ընթեցմամբ քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, թե պատգամավորների կողմից մի շարք դիտողություններ և առաջարկություններ են ստացել, որոնց մի մասն ընդունվել է, մի մասը՝ ոչ: Նախարարն ասաց, որ նախագծի հարցով հասարակության լայն շերտերի ներկայացուցիչների հետ ևս քննարկում է ունեցել: «Առաջարկությունները հիմնականում վերաբերվել են օրենքի հետադարձ ուժին, պրոգերսիվ վճարման սկզբունքի կիրառմանը և ենթակա գումարներն այլ աղբյուրներից հավաքագրելու գաղափարներին»,-ասաց նախարարը:

Ըստ նրա՝ նախագծի նպատակն է ներդնել ապահովագրական համակարգ, որը կգործի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դեպքերի համար: Նախարարը նշեց, թե պրոգրեսիվ վճարման սկզբունքի հետ կապված օրենքի նախագծի համաձայն՝ այն պարտադիր վճար է, և անձի կողմից ստացվող եկամտի չափի հետ չպետք է առնչություն ունենա, բացի այդ վճարման ենթակա գումարները այլ աղբյուրներից հավաքագրելու հնարավորություն կլինի: «Ցանկանում եմ վստահեցնել, որ այս օրենքի արդյունքում վնասների հատուցման համար նախատեսված հիմնադրամը կլինի հասարակության վստահությունը վայելող, պարզ, թափանցիկ, արդյունավետ համակարգ»,-ասաց նախարարը և նշեց, թե այդ հավաքագրված գումարները նաև կբարձրանան:

Ինչ վերաբերում է կամավոր սկզբունքով գումարների հավաքագրմանն, ապա նա օրինակ բերեց «Մարտիկ» հիմնադրամը, որ իր գործունեությամբ ստվերել էր այս գաղափարախոսությունը: Վիգեն Սարգսյանն ուսումնասիրել է այս հիմնադրամի հրապարակած հաշվետվությունները, և պատկերը բավականին մտահոգիչ է՝ պարզ պատճառով, որ այդ այդ նվիրատուների թիվը որևէ տարում չի գերազանցել 7000-ը, որոնց գերաշկիռ մասը եղել են զինծառայողները և նրանց ընտանքիները: Իսկ հավաքագրած գումարը կազմել է 1200մլն դրամ, որն անձեռնմխելի դրված են բանկում, և որևէ կոպեկ չի ծախսվել: Նախարարը նշեց, թե որոշակի աջակցություն է ցույց տվել զինծառայողների զոհված ընտանիքներին, հաշմանդամ զինծառայողներին, որը կատարվել է ամբողջությամբ կանոնադրության համապատասխան:

«Սա հնչեցնում եմ, որ ցույց տամ, որ ակնհայտ թվացող լուծումն արդյունավետ է: Մենք հնարավորությում ենք ստեղծել քաղաքացու համար այն կամքը, որ ապրիլին կար, պարբերական բնույթ ունենա, որ զինվորը կանգնած սահմանին, այո խոսքը հենց հերոսներին է վերաբերում, որ ներգրավված են մարտական հերթապահության մեջ, պետությունն իր վերաբերմունքը բոլորին արձանագրում է հարկերով: Նախարարը ևս մեկ անգամ խնդրեց բոլորին՝ քվեարկության հարցում լինել շատ ուշադիր: «Յուրաքանչյուր կողմ քվեն շատ կարևոր է, բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ պատճաներով չեն կարող սատարել այս օրենքին՝ շնորհակալ կլինեմ քվեարկության չմասնակցությանը, կամ գոն ձեռնպահ քվեարկեն»,-եզրափակեց նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ