27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իմ ինտելեկտը չի հերիքում, որ… Հ. Բագրատյան

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը քննարկումը խորհրդարանում շարունակվում է: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը փորձեց հարցել տալ հենց վերոնշյալ տրամաբանությունից ելնելով, սակայն անգամ հարցը չհասցրեց ձևակերպել, քնաի որ նրան ասացին, թե Բագրատյանն ընթերցում է 2-րդ ընթերցման համար նախատեսված օրենքը: Բագրատյանը պնդեց, թե բերվել է բոլորովին նոր օրենք, որը մի շարք սխալներ ուունի:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ փորձեց պատգամավորին բացատրել, որ նախարարի ներկայացրած փաթեթում ներառվել են մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր, և հենց այդ պատճառով այս փաթեթը քննարկվելու է առաջին ընթերցման ռեժիմով: Միջամտեց նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նկատեց, որ թույլ չեն տալիս պատգամավորին օրենքը քննարկել: Հրանտ Բագրատյան էլ արձագնքեց ԱԺ փոխոսնակին՝ ասելով. «Տիկին Նաղդալյան, իմ ինտելեկտը չի հերիքում, որ հասկանամ, թե ինչ եք ասում: Տիկին փոխխոսնակ, ինձ ընդհատեցիք, թույլ չտվեցիք խոսել, մինչդեռ ներկայացված փոփոխությունները այնքան էական են, որ չի կարելի դրանք ներկայացնել երկրորդ ընթերցմամբ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ