18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

Վիգեն Սարգսյանի անդամակցել, չանդամակցելը ձևական է (վիդեո)

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ այս պահին օրենքը չի արգելում: Նա նկատեց՝ նախարարը քաղաքական պաշտոն է, այլ ոչ թե զինվորական: «Եթե հիշում եք, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նկարահանվել էր գովազդային հոլովակում, որտեղ խոսում էր սահմանադրական բարեփոխումների մասին, որ պետք է գնալ ու ասել՝ այո: Նա քննադատվեց քարոզարշավին մասնակցելու համար, բայց […]

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բրիջիթ Բրինքին

Նոյեմբերի 16-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում՝ փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ […]

«Յուրաքանչյուր լումա պիտի վերահսկվի» (վիդեո)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ եթե որևէ պատգամավոր, ծնող, որևէ քաղաքացի բողոք ունի բանակից, այսինքն՝ տեղյակ է անօրինականության որևէ փաստի մասին, դիմի համապատասխան մարմին, թեկուզև Ազգային ժողով: «Եթե ցանկանում ենք ապրել նորմալ, ժողովրդավարական ու թափանցիկ տեսքով, մենք չպիտի ուղղակի խոսենք: Ես լուսնից չեմ իջել, որ ասեմ, որ որևէ […]

«Տուլիկներ» տեղ չեն հասնում… Շարմազանովը Փոստանջյանին հորդորեց փաստեր ներկայացնել

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Զոհված զինծառայողների կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին քաղաքացիների աշխատավարձերից 1000 դրամ պարտադիր կարգով փոխանցելու մասին օրինագիծը մուրացկանության նախագիծ է համարում: Խորհրդարանում հարցի քննարկման ժամանակ ելույթում նա հայտարարեց, թե հանրությունը հենց այդպես է ընկալում այդ օրենսդրական փաթեթը: «Եթե այստեղ խոսում են ազգային տուրքի մասին, ապա այն չի կարող լինել բոլորի […]

Գյումրու դպրոցի տնօրենը հափշտակել է երեխաների սննդի գումարը

Գյումրի քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկի տնօրենի կողմից ներառական կրթության ծրագրի մեջ ներառված երեխաների սննդի, մասնավորապես` «Հատուկ ընդհանուր կրթություն» ծրագրով նախատեսված մեկանգամյա սննդի փաթեթների ձեռք բերման համար տրամադրված ֆինանսական միջոցների հափշտակման փաստով, ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել պաշտոնական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերի յուրացում կատարելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր […]

Հակասություն չկա. Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ-ական դառնալուց (վիդեո)

«Եթե մենք ասում են, որ Պնախարարի պաշտոնն այլևս քաղաքական է դառնում, ապա մենք կարող ենք միայն պահանջել, որ շտաբի պետը կամ մյուսները չլինեն որևէ կուսակցական անդամ: Քաղաքակիրթ աշխարհում, եթե պաշտոնը քաղաքական է, ապա կարող է լինել կուսակցության ներկայացուցիչ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ խոսելով ՊՆ Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ-ական դառնալուց: […]

«Մարտիկ» հիմնադրամի գումարներից

«Արդյոք դժվար էր հետևել լրատվական այն հոսքերին, նաև խոսելուց առաջ ներկայացնել, որ ամռանը երբ Ղարաբաղի կառավարությունը կազմակերպեց հատուկ հրավեր պատգամավորներին, լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և որտեղ հրապարակային կերպով ներկայացվեց ամբողջ ներդրումը ամբողջ հանրության կողմից, դրանց արդյունքն ու հետևանքը, եթե ասում ենք մեկը, պիտի մյուսն էլ ասենք, որ հասարակության մոտ անվստահության միջավայր չստեղծվի»,-այսօր Ազգային ժողովում ՀՀ […]

Վրաերթի է ենթարկել և դիմել փախուստի

Նոյեմբերի 15-ին, ժամը 04.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի բաց կոտրվածք, ծնոտի կոտրվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 56-ամյա քաղաքացուհի: Մեկնած օպերատիվ խմբին հիշյալ քաղաքացուհու որդին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, Գյումրիի Տերյան փողոցի թիվ 95/7 հասցեի դիմաց, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մորը […]

«Ի՞նչ եք մի գլուխ դասատուի կեցվածք վերցրել, քարոզում եք»

«Դուք դժգո՞հ եք այս քննարկումից, չեմ հասկանում: Տպավորություն է, որ այստեղ բանակասիրության չեմպիոնատ է անցկացվում, ու առաջին տեղի հավակնորդները անզիջում են բոլոր քննադատությունների նկատմամբ: Ո՞ւմ եք ինչ բացատրում»,-այսօր «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված