27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Տուլիկներ» տեղ չեն հասնում… Շարմազանովը Փոստանջյանին հորդորեց փաստեր ներկայացնել

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Զոհված զինծառայողների կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին քաղաքացիների աշխատավարձերից 1000 դրամ պարտադիր կարգով փոխանցելու մասին օրինագիծը մուրացկանության նախագիծ է համարում: Խորհրդարանում հարցի քննարկման ժամանակ ելույթում նա հայտարարեց, թե հանրությունը հենց այդպես է ընկալում այդ օրենսդրական փաթեթը:
«Եթե այստեղ խոսում են ազգային տուրքի մասին, ապա այն չի կարող լինել բոլորի համար ընդամենը հազար դրամ: Հայոց արքունիքի կանայք, երբ պետք էր լինում ժողովրդին պաշտպանել, պատերազմին մասնակցել, իրենց թանկարժեք զարդերը հանում ու դնում էին սեղանին:

Սա ազգային տուրք չէ, մուրացկանություն է: Ամոթ է, մենք պետք է բոլորս դեմ քվեարկենք, որովհետև այս մոտեցումն անարդար է: Տոհմիկ կանայք թող բերեն՝ սեղանին դնեն իրենց միլիոնավոր դոլարների զարդերը»,- շեշտեց Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորն ասաց, որ զինվորներին 4000 դրամ սահմանված գումարներն անգամ չեն տրվում, նրանք ստորագրում են, բայց տեղ չեն հասնում: Ամբողջությամբ, ըստ պատգամավորի, տեղ չեն հասնում նաև «տուլիկները»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հորդորեց նման խախտումների մասին տեղեկացնել դատախազությանը, Պաշտպանության նախարարությանը:

«Հակառակ դեպքում, դուք այստեղ զբաղված եք մարդկանց վարկաբեկելով: Եթե կա փաստ անօրինականության մասին, ներկայացրեք: Հերիք է,  ասեք՝ դուք չգիտեք, չգիտեք… Ներկայացրեք, հակառակ դեպքում սուտ վկայություն եք տալիս, մտցնում ենք բոլորին փակուղի: Իմացեք ձեր խոսքի արժեքը»,-ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ