27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ի՞նչ եք մի գլուխ դասատուի կեցվածք վերցրել, քարոզում եք»

«Դուք դժգո՞հ եք այս քննարկումից, չեմ հասկանում: Տպավորություն է, որ այստեղ բանակասիրության չեմպիոնատ է անցկացվում, ու առաջին տեղի հավակնորդները անզիջում են բոլոր քննադատությունների նկատմամբ: Ո՞ւմ եք ինչ բացատրում»,-այսօր «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ելույթում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:

Ըստ պատգամավորի՝ պետք է հասկանալ, որ ուժեղ բանակ ունենալու համար մեխանիզմներ են պետք, որ այս մտահոգությունները չլինեն: «Բանակում յուրացումը սրբապղծություն է: Ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ ուժեղ բանակ ենք ուզում, պատերազմող պետության բանակ ունենալ, բայց երևույթներ կան, որոնք խանգարում են կայացմանը: Ի՞նչ եք մի գլուխ դասատուի կեցվածք վերցրել, քարոզում եք, թե բանակի մասին չի կարելի խոսել, ցեխ շպրտել: Բանակի վրա ցեխ է շպրտում նա, ով չի ուզում տեսնել այդ խնդիրները, որոնք կան բանակում»,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հայտարարությանը, թե բանակում կոռումպացված գեներալներ կան, բայց նույնիսկ դատախազը ռիսկ չի անում իրանց անունները տալ, ապա Հակոբյանն ասաց, որ սա քննարկման վերջնակետն էր:

«Ի՞նչ է նշանակում սա: Դե ֆակտո վխտում են կոռուպցիոներները, բայց դե յուրե ձևակերպված չեն»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ