«Աշտարակ կաթի» հաշիվների վրա կալանք է դրված. մարդիկ գործազուրկ են դառնում
Մի քանի օր է, ինչ «Աշտակար կաթ» ՓԲԸ հաշիվների վրա կալանք է դրված: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ կառավարությունը պիտի ցուցաբերի բիզնես մտածողություն, ոչ թե հետևի, թե ինչ է կատարվում շուկայում, ինչպես է այս ընկերությունը կորցնում իր տեղը շուկայում՝ նման կերպ կաթնամթերքի շուկայում մենաշնորհ առաջացնել: […]