27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Աշտարակ կաթի» հաշիվների վրա կալանք է դրված. մարդիկ գործազուրկ են դառնում

Մի քանի օր է, ինչ «Աշտակար կաթ» ՓԲԸ հաշիվների վրա կալանք է դրված: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ կառավարությունը պիտի ցուցաբերի բիզնես մտածողություն, ոչ թե հետևի, թե ինչ է կատարվում շուկայում, ինչպես է այս ընկերությունը կորցնում իր տեղը շուկայում՝ նման կերպ կաթնամթերքի շուկայում մենաշնորհ առաջացնել:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը պատասխանեց, որ «Աշտարակ կաթ» կազմակերպության ղեկավարության ու պարտապանների հետ հանդիպում է եղել նախարարությունում: Նա հայտնեց, որ ընկերությունը գործում է, սակայն այս ամբիոնից չէր ցանկանա թվեր հրապարակել՝ գործունեության հետ կապված, քանի որ դա քարոզչություն կամ գովազդ կարող է ընկալվել: «Այս հարցերը գտնվում են մեր ուշադրության կենտրոնում»,-նկատեց նա:

Պատգամավորն արձագանքեց, որ շուկան արագորեն կորցնում է, կապիտալիզացիան կորչում է, և կառավարությունը պիտի քայլեր ձեռնարկեր, ոչ թե հետևեր, թե ինչպես է ընկերությունը սնանկանում. «Ասում եք՝ պարտապանների հետ հանդիպել ենք, սակայն աշխատակիցները գործազուրկ են մնում, թե պետք լինի, նիստից հետո կմոտենամ, կզրուցենք, կասեմ՝ ինչ է կատարվում»:

Նախարարն ասաց, որ որոշակի քայլեր կատարվում են, դեմ չէ, որ նիստից հետո քննարկեն, և ինքը կհայտնի, թե ինչ քայլեր են կատարվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ