09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրանք առաջադրվեց Արմեն Բիլյանին

ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանին։ Այս մասին  հայտնում է Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը։

Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ Քրեական օրենսգրքի 238–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (զենք զինամթերք շորթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) եւ 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 11-րդ կետերով:

Փաստաբանի փոխանցմամբ` Արմեն Բիլյանը իրեն մեղավոր չի ճանաչում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ