Համաճարակի վտանգ. Հրապարակ
Չնայած առողջապահության համակարգի աշխատակիցները վստահեցնում են, որ շնչառական վարակներով հիվանդությունների մակարդակը Հայաստանում նորմային մոտ է, այնուհանդերձ, երեւանյան մանկական հիվանդանոցներում երեխաները պառկած են անգամ միջանցքներում, որովհետեւ մահճակալները չեն բավարարում: Նախորդ օրվա դրությամբ Ծերեթելու մանկական հիվանդանոցում ընդհանրապես տեղ չկար, եւ բժիշկները կարծում էին, որ իրենց մոտ այլեւս հիվանդներ չպետք է ուղարկվեն, սակայն հիվանդ երեխաների հոսքը շարունակվում էր: […]